Համացանցում հրապարակվել են հոլովակներ, որոնցում բլոգերները համեմատում են iPhone 7 և Samsung Galaxy S8 սմարթֆոնները: Վերջինս պաշտոնապես ներկայացվել է նախօրեին և արդեն հասցրել է լավ տպավորություն թողնել փորձագետներից շատերի վրա:
Ի տարբերություն iPhone 7, Samsung-ի նոր սմարթֆոնը ունի ավելի մեծ էկրան և ավելի բարձր թողտվություն: Բացի այդ Samsung Galaxy S8-ի առավելությունների թվում է նաև կորացված եզրերով Էկրանը և ավելի վառ դիզայնը: Փորձագետներն առանձին ուշադրություն են դարձրել նաև Galaxy S8-ի սենսորային կոճակներին, դեմքերը ճանաչելու համակարգին: