Փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ ուղեմասի 2866 կմ-ի պիկետ 1-ի մոտակայքում մարտի 30-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բեռնատար գնացքը բախվել է «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Ա.):
Մինչ փրկարարների վայր հասնելը` 24-ամյա վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: