Բրազիլիայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն որոշել է իր ուժերը փորձել երաժշտության ասպարեզում:
37-ամյա ֆուտբոլիստը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Sozinho» վերնագրով, որ թարգմանաբար նշանակում է «Միայնակը»:
Պետք է նշել, սակայն, որ Ռոնալդինյոն դեռ չի հայտարարել իր ֆուտբոլային գործունեության ավարտի մասին: