Հնդկաստանի հարավում Կայգա ավանի բնակիչները թագավորական կոբրային ջուր են խմեցրել շշից, հայտնում է Daily Mail-ը:
Շրջանը խիստ տուժել է երաշտից, և ավելի քան 3.5 մ երկարությամբ օձը ջուր փնտրելով սողացել է մարդկանց մոտ: Ապահովության համար սողունին պահել են օձ որսալու սարքով և բռնել են պոչից: Սակայն կոբրան հանգիստ խմել է ջուրը` որևէ մեկի վրա հարձակման փորձ չանելով: Ավելի ուշ նրան տեղափոխել են վայրի կենդանիների պաշտպանության կենտրոն: