Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և ուրիշներ այսօր ժամանել են Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։