«Ելք» դաշինքն այսօր դաշինքի առաջնորդներ Արամ Զ. Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նախընտրական քարոզարշավ է իրականացնում Եղեգնաձորում:
«Սիրելի՛ եղեգնաձորցիներ, մենք եկել ենք ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության փոսից ելք կա: Ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամասեր, գլուներդ բարձր, դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վախենալու բան չունենք»,- վստահեցրին են եղեգնաձորցիները: Ն. Փաշինյան արձագանքեց՝ մենք հույսը ձեր վրա ենք դնում:
Մանրամասները՝ տեսանյութում: