Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Կլինի ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ ներիշխանական բախումներ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Տիկին Սեդրակյան, քարոզարշավի վերջին օրերին ականատես ենք լինում ներդրումների խոստումների: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը ազդարարեցին «Հայաստանի ներդրումային ակումբ»-ի ստեղծման մասին, որին հաջորդեց Ծառուկյանի հայտարարությունը, որ իր ընկերները պատրաստ են Հայաստանում կատարել 15 միլիարդ դոլարի ներդրում, եթե «Ծառուկյան» դաշինքը հաղթի խորհրդարանի ընտրություններում: Այս երկու բևեռների դիմակայությունն ինչի՞ կհանգեցնի:

– Նախ կարող եմ ասել, որ ոչ այնքան կարևոր է, թե որտեղից են գալու ներդրումները, որքան կարևոր է, թե որտեղ են գնալու: Եվ եթե հնչում է ներդրումների խոստում, և եթե նույնիսկ կա տարբերակ, որ այդ ներդրումները միանգամից կարող են հոսել դեպի Հայաստանի ընդհանուր դրամագանձարանը, ապա հարց է առաջանում, թե ո՞ւր է հոսում Հայաստանի բյուջեն, որտե՞ղ են ծախսվում այդ գումարները, և չկա՞ արդյոք ներդրումները նույն ճակատագրին արժանացնելու դառը փորձը: Ինչպես գիտեք, մենք Հայաստանում բավականաչափ ներդրումային ծրագրեր ունեցել ենք, սակայն այդ ծրագրերի որակից և քանակից որևէ բան չի փոխվել Հայաստանի միջին քաղաքացու կյանքում: Դրա համար ՀՀ քաղաքացու համար ներդրումը երևի նույնքան ցանկալի է, որքան ընտրակաշառքը. իրենք սպասում են իրենց իրավիճակի բարելավման, բայց երկու դեպքում էլ այդ մեխանիզմները չեն աշխատում: Եվ կրկնում եմ՝ եթե նույնիսկ այդ խոստումները կատարվեն, ի՞նչ է լինելու դրանից հետո, եթե իշխանության ներդրումների բաշխման լծակները գտնվում են նույն իշխանության և նույն օլիգարխների ձեռքերում, ովքեր հայտնի են իրենց կոռումպացվածությամբ:

– Ամեն դեպքում կա երկու բևեռների բախում, ինչի՞ այն կհանգեցնի:

– Ներիշխանական բախումները շատ ավելի հավանական են, քան իշխանության և ընդդիմության միջև եղած բախումները, որովհետև իշխանությունն արդեն սովոր է մոտ գտնվել ռեսուրսներին, սովոր է այդ ռեսուրսներն իր հայեցողությամբ տնօրինել: Հիմա իշխանության քանակը շատանում է, դրան գումարվում են նաև խոշոր գործարարները, գումարվում են պաշտոններից վտարված պաշտոնյաները, իսկ ռեսուրսները քչանում են: Եվ դրանից ներքին լարում և սրում է լինում, որի հետևանքով ներիշխանական ճամբարում պետք է կրքերը թեժանան: Եվ ահա այդ ներդրումային մրցավազքը շատ ավելի լավ տարբերակ է, քան  կրակոցները կամ էլ սովորական ծեծկռտուքը: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանության ներսում, այո, վիճակը գերլարված է, բայց Հայաստանում շատ դժվար է, գրեթե անհնար է գտնել  մարդիկ (նկատի ունեմ ընտրական դաշտում), որոնք իշխանության հետ կապ չունեն:

– Նախկինում ծանոթ-բարեկամ, խնամիական կապերը օգնում էին կողմերին հաշտվելու, ներկայումս գործընթացը կարո՞ղ է տանել բախման:

– Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր ազգակցական, ավանդական, արյունակցական, սիրային և այլ կապերը՝ բոլորը երկրորդական են նյութական շահերի հանդեպ, այսինքն՝ նյութական շահն առաջնային է: Եվ եթե նյութական շահի շուրջ բախվում են ազգակցական և արյունակցական կապերը, ապա այդ ազգակցական կապերը որևէ դերակատարում չեն ունենում: Այդ արյունակցական  կապերն ավելի շատ հանցավոր, ներքին կոռուպցիոն կապեր են: Դրա համար եկեք ազգությունից և օջախից չխոսենք:

– Ի՞նչն էր խանգարում կառավարությանը այս վեց ամիսների ընթացքում այդ ներդրումային ծրագրերը կյանքի կոչել և մի փոքր գոնե տեղաշարժ ապահովել:

– Политика кнута и пряника, այսինքն՝ մտրակը բանեցնում են գործունեության ամբողջ ընթացքում, իսկ թխվածքաբլիթը հրամցնում են նախընտրական խոստման տեսքով, ընդամենը այդքան բան: Կարծում եմ՝ բախումների ռեսուրսը սպառվել է, և մենք իրական լուրջ բախումներ կտեսնենք ընտրություններից հետո:

– Օլիգարխիայի միջև նո՞ւյնպես բախում կա, նկատի ունեմ ռուսաստանաբնակ և հայաստանաբնակ օլիգարխների միջև:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի օլիգարխները իրենց կամքով են մասնակցում այդ ներիշխանական բախմանը, ինձ թվում է՝ նրանք ուղղակի հրահանգավորված են Ռուսաստանից գալ և ներդրումներ անել, խոստումներ տալ, իշխանության լծակներ բանեցնել՝ իրավիճակը ավելի պինդ վերահսկողության տակ պահելու համար:

– Ըստ Ձեզ՝ բախման արդյունքում ո՞ր կողմը կհաղթի:

– Քրիստոնյա ազգերի մոտ ի վերջո հաղթելու է ժողովրդավարությունը: Խնդիրն այն է, թե երբ է  դա լինելու, ինչպես և ինչ դեղատոմսով: Ցավում եմ, բայց Հայաստանում ժողովրդավարության և Արցախի հաղթանակը, որ ես դիտարկում եմ միասին, առանձին-առանձին չեմ դիտարկում, ուշանում է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով միաժամանակ: Դրա համար հաղթելու է ժողովրդավարությունը, պարզապես մինչ այդ մենք ականատես ենք լինելու շատուշատ տհաճ միջադեպերի:

– Միլիարդակռվի՞:

– Ռուսական ֆիլմ կար՝ Духless՝ Անոգի: Մենք գտնվում ենք անոգի տիրույթում, իսկական քաղաքականությունն էլ ոգի ունեցող գործառույթ է:

– Այս ամենում ունի՞ Մոսկվան իր դերակատարությունը:

– Մոսկվան ամեն ինչում ունի իր դերակատարությունը, որովհետև նա պինդ պահում է Հայաստանը և տեսնում է, որ այլևս ռազմական օգնությամբ չի անցնում, որովհետև Ադրբեջանին Մոսկվան ավելի շատ է  օգնում, քան Հայաստանին, հիմա անցել է ավելի լուրջ տնտեսական և իշխանական կեղեքման մեխանիզմների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում