Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Այո՛, հրահանգել եմ, պարտավոր են կուսակցության համար աշխատել. Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսի չարաշահման 114  ձայնագրությունները հրապարակելուց հետո այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն  հրապարակել է պաշտոնյաների այն ցանկը, որ տնօրենները հնչեցրել են հեռախոսազրույցներում: Ցանկում կա նաև ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սուքիաս Ավետիսյանի անունը: «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀԿ Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածու Սուքիաս Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան, Գյումրիի թիվ 1 դպրոցի տնօրենը խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրիի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։ Փաստորեն արձանագրո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը:

– Ինքը Գյումրիի 2 շրջանային կազմակերպության խորհրդի անդամ է, և բնական է, որ ինքը պետք է իշխանության համար  աշխատանք տանի:

– Այսինքն՝ Դուք արդարացնում եք այն խախտումները, այն վարչական ռեսուրսի չարաշահումը, որ տեղի է ունեցել:

– Ո՛չ, մենք ոչ մի վարչական ռեսուրսի չարաշահում չենք անում, մենք մեր կուսակցականների հետ ենք աշխատում: Իսկ մեր շրջանային ղեկավարները կարող են լինել և՛ վարչական աշխատողներ, և՛ մասնավոր կառույցների ղեկավարներ, և՛ անգործ մարդիկ: Այնպես որ, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում, և վարչական ռեսուրսի որևէ չարաշահում այստեղ չկա:

– Այսինքն՝ Դուք փաստում եք, որ, այո, Գյումրիի թիվ 1 դպրոցի տնօրենին հրահանգել եք, որ ձայներ ապահովի Ձեզ համար:

– Ոչ միայն Գյումրիի թիվ 1 դպրոցի տնօրենին, այլև Գյումրիի 2 շրջանային կառույցի 20 խորհրդի անդամներին, այո՛, հրահանգել եմ, որ կուսակցականները և կուսակցական կառույցի ղեկավարները պարտավոր են կուսակցության համար աշխատել: Բա կուսակցականը էլ ե՞րբ պետք է աշխատի կուսակցության համար, եթե ոչ ընտրությունների ժամանակ: Սա կուսակցական կառույց է, այստեղ վարչական ռեսուրս գոյություն չունի, գոյություն ունեն կուսակցական ստորաբաժանումներ և նրանց ղեկավարներ: Մենք շփոթում ենք վարչական կառույցը և կուսակցական կառուցվածքային կառույցը: Եվ բացահայտում չեն արել, թող իզուր իրենց չվերագրեն, որ ինչ-որ բան են բացահայտել, դա մեր կուսակցական աշխատանքն է, որը մենք կատարում ենք: Թող իրենց կրիմինալիստի տեղ չդնեն, թե իբր բացահայտում են արել, մենք մեր կուսակցական աշխատանքն ենք կատարում և շատ հստակ ենք կատարում:

– Ձեր ձեռքի տակ ունեք ցուցակներ: Ձեզ համար որոշակիացե՞լ է, թե Դուք որքան ձայն կունենաք:

– Շիրակի մարզում  և նաև Գյումրիում Հանրապետականը հաստատ ընտրողների 50 տոկոս ձայնը կունենա:

– Բայց չէ՞ որ անկանխատեսելի է Շիրակի մարզը, ամեն ընտրության ընդդիմությունը գրեթե միշտ հաղթել է:

– Շիրակի մարզը երբևէ անկանխատեսելի չի եղել, գուցե որոշ ընտրությունների ժամանակ անկանխատեսելի արդյունքներ եղել են, բայց այս անգամ հաստատ անկանխատեսելիություն չի լինի:

– Ձեր կառույցի ղեկավարը, ով նաև դպրոցի տնօրեն է, աշխատանքային ժամին է կատարել ցուցակագրում, ինչը խախտում է:

– Դպրոցի աշխատանքի ժամին չեն կատարել, աշխատանքի ժամից հետո են կատարել, և իրենք  հստակ իրենց հանձնարարականները կատարել են: Եվ որպես կուսակցական շատ ճիշտ են արել, իսկ որպես վարչական աշխատողներ՝ իրենք  օրենքի սահմաններում են արել, քանի որ այն, ինչ արել են, արել են ժամը 18:00-ից հետո:

– Որպես ռեյտինգային թեկնածու՝ որքա՞ն ձայն եք Դուք ակնկալում գյումրեցիներից՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ ցուցակով առաջադրված ռեյտինգային թեկնածուները քիչ չեն:

– ՀՀԿ թեկնածուները քիչ չեն, իմ շանսերն էլ վատ չեն, որովհետև ընտրողները ինձ վաղուց ճանաչում են ոչ միայն Գյումրիում, այլ նաև ամբողջ մարզում, և շատ նորմալ հանդիպումներ եմ ունենում: Արդեն մոտ 80 համայնքում հանդիպումներ եմ ունեցել, շատ լավ հանդիպումներ են, խորհուրդ կտամ մեկ-մեկ գաք, իմ հանդիպումներին մասնակցեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում