Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ընտրություններով որևէ բան չի փոխվի, ժողովրդական ընդվզման մեծ ալիք է պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

– Պարոն Կյուրեղյան, երեկ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամները մասնակցեցին «Հերիք է հանդուրժել անարդարությունը, հերիք է հանդուրժել թալանը, ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսով  հանրահավաք-երթին, որը հրավիրել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Դուք չմասնակցեցիք, ինչո՞ւ:

– Քաղաքում չէի:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք՝ արդյոք զգո՞ւմ եք, որ սա այն քաղաքական ուժն է, որը կարող է իրագործել «Սասնա ծռերի» նպատակը:

– Համենայնդեպս, ՕՐՕ-ն միակ քաղաքական ուժն է, որ կոնկրետ ասաց, որ Սասնա ծռերը քաղբանտարկյալներ են, և կոնկրետ ասացին, որ իրենք իշխանության գալու դեպքում պետք է սատարեն և լուծեն քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը: Խոսքերը լավ են, բայց ինձ համար կոնկրետ արարքներն ու քայլերն են կարևոր: Այդ իմաստով, կապրենք՝ կտեսնենք:

– Դուք բոյկոտում եք ընտրությունները, չեք հավատում ընտրությունների միջոցով փոփոխություններին: Հիմա ՕՐՕ-ն Ձեզ ոգեշնչե՞լ է:

– Եթե լինի կոնսոլիդացիա, և քաղաքական ուժերը միավորվեն, փորձեն ինչ-որ բան անել, դա կլինի ավելի ճիշտ: Անջատ-անջատ ընտրությունների գնալը կլինի ընդամենը մի քանի մանդատի համար պայքար, և ես դա ճանապարհ չեմ համարի: Իսկ եթե բարձրանա ժողովրդական ընդվզման մեծ ալիք, իհարկե՝ դա  կարող է բան փոխել Հայաստանում:

– Կարծում եք՝ այդ կոնսոլիդացիան տեղի կունենա՞:

– Չեմ կարող կանխատեսել: Բայց կարծում եմ՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են ունենալ նորմալ հայրենիք, նորմալ երկիր, պետք է գործողություններով ցույց տան, որ իրոք ուզում են, և ոչ թե հեռվից հետևեն: Հեռվից հետևել՝ նշանակում է  կողմնակից լինել բոլոր երևույթներին:

– ՕՐՕ-ն լայն համագործակցություն է առաջարկում «Ծառուկյան» դաշինքին: Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, որ իրենք տարբեր քաղաքական ուժերի առաջարկում են համագործակցություն:

– Եթե ժողովրդական մեծ ալիք, գրավիտացիոն կենտրոնը ժողովուրդն է լինելու, և ավտոմատ բոլոր ուժերն են միանալու, երկրում ինչ-որ մի բան կփոխվի: Իսկ անհատապես որևէ մեկը միանա, մյուսը դուրս գա,  դա, ըստ իս, չի օգնի ոչ մի բանի:

– Եթե ՕՐՕ-ն  հաղթահարի 7 տոկոսի շեմը և մտնի ԱԺ, կհամարեք, որ նրանք օգտագործեցին «քաղբանտարկյալներ» տերմինը իրենց նպատակների համա՞ր:

– Միանշանակ նման հայտարարություններ անելը սխալ է, քանի որ կարող է ցանկություններ ունենան, բայց այդ ցանկությունները չիրականանան: Իհարկե, կան ուժեր, որոնք նաև կշահարկեն: Բայց եթե հետընտրական գործողությունների ընթացքում հետևողական քայլեր կատարեն, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, ես կասեմ, որ իրոք այդ ուժը անկեղծ էր:

– Դաշինքի մի շարք անդամների քաղաքական անցյալը Ձեզ չի՞ մտահոգում:

– Իհարկե, մտահոգում է: Ընդհանրապես ոչ մեկս հավատաքննիչ չէ և չի  կարող ասել՝ գիտեք, սա լավն է, սա վատն է, բոլոր մարդիկ գնահատվում են միայն և միայն իրենց արարքներով: Իհարկե, կան քայլեր, որոնք անելուց հետո դու այդ մարդկանց հետ ճանապարհ չես գնա: Կան այդպիսիք: Բայց կան այնպիսիները, որոնք ինչ-որ պահի եղել են ինչ-որ դիրքում, բայց ինչ-որ պահից սկսել են պայքարել և ազնիվ ճանապարհի են անցել: Եվ թող ոչ մեկն իրեն չգերագնահատի մյուսներից, չասի՝ դուք գիտեք, ես ամենաամենան եմ, իսկ դուք՝ ոչ: Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր պայքարում են մեր հայրենիքի պաշտպանության համար:

– Անկախ նրանից, որ նրանք  ընտրություններին մասնակցելու հա՞յտ են ներկայացրել, մինչդեռ Դուք բոյկոտում եք ընտրությունները:

– Միշտ ասել եմ, որ ընտրություններով այս իրավիճակում որևէ բան չի փոխվի, բայց եթե լինի ժողովրդական ընդվզման մեծ ալիք, եթե ընտրությունների օրը այնպիսի մի ժողովրդական ալիք բարձրանա, ոչ թե ընտրությունների միջոցով, այլ այդ ալիքի շնորհիվ իրավիճակ կփոխվի: Եվ եթե այնպիսի ալիք բարձրանա, որ կտրեն ընտրությունները կեղծողի ձեռքերը և թույլ չտան ընտրությունները կեղծել և ամրագրել այն, ինչ գոյություն ունի, այդ պահին, այդ դեպքում ինչ-որ մի բան կփոխվի: Իսկ եթե գոյություն ունի կլանների իշխանություն, ոչ մի բանի չեն հասնի: ԿԸՀ-ն էլ նույնպես կգրանցի այն արդյունքները, ինչ իրենց պետք է:

– Անձամբ կմասնակցե՞ք ընտրություններին:

– Ընտրություններին մասնակցելու հարցը այս պահի դրությամբ ինձ մոտ դեռ բացասական է, և եթե ընտրությունների օրը այդպիսի համաժողովրդական ալիք բարձրանա, արժե մտածել՝ օժանդակե՞լ, թե՞ ոչ: Իսկ այսօրվա դրությամբ մասսայական և շարունակական բռնություններ են տեղի ունենում, մենք տեսանք դպրոցի տնօրենների ձայնագրությունները, և պարզ է դառնում, որ որևէ մեկը չի պատժվելու: Այսինքն՝ ընտրական գործընթացն արդեն խախտված է: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ բոլոր առողջ  քաղաքական ուժերը և ժողովուրդը միավորվեն, մեկ ճակատ կազմեն և փոխեն իրավիճակը: Ուրիշ բանի ես չեմ մասնակցելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում