Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ապե, հետ ենք բերելու, չկասկածեք». Հայաստանի հավաքականը 4 ժամում 21 գոլ բաց թողեց

Անթալիայում ավարտվեց մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդը: Վերջին՝ երրորդ մրցավեճում Հայաստանի հավաքականը 5:0 հաշվով զիջեց Ֆինլանդիային և ենթախմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Մինչ այս հանդիպումը Հայաստանի հավաքականը 6:0 հաշվով զիջել էր Թուրքիային և 10:1 հաշվով՝ Գերմանիային:

Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել է 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել է 21 գնդակ: Փաստորեն, ընտրական փուլում Հայաստանի դարպասապահը միջին կտրվածքով 12 րոպեն մեկ գոլ է բաց թողել:

Թուրքիայի հետ հանդիպման առաջին խաղակեսի ավարտին, երբ մրցող կողմերը հանդերձարան էին գնում, մեր ֆուտբոլիստներից մեկը շարունակ գոռում էր. «Ապե, հետ ենք բերլու, չկասկածեք»: Այդ պահին հաշիվը 2:0 էր: Կորցրածը հետ բերելու փոխարեն՝ ունեցանք էլ ավելի տխուր պատկեր:

Այս տարվա հունվարին Մինսկում տեղի ունեցած «Զարգացման գավաթ» մրցաշարում 5 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով՝ Հայաստանի հավաքականն ընդունել էր 19 գնդակ: Այդ ժամանակ մեր հավաքականը գլխավորում էր Արթուր Ոսկանյանը: Հիվանդության պատճառով նա չէր կարողացել մեկնել մրցավայր: Որպես ձախողման գլխավոր պատճառ Ոսկանյանը նշել էր խաղային վատ կարգապահությունը: Միևնույն ժամանակ հավաքականի մարզիչը հույս էր հայտնել, որ մինչև Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդը առկա սխալները կշտկվեն:

Էլիտ-ռաունդի շեմին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել Արտակ Օսեյանը: Վերջինիս կատարած աշխատանքը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: 2016 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել Լեհաստանի հետ, 2:0 հաշվով զիջել Իսրայելին և 3:2 հաշվով առավելության հասել Իսլանդիայի նկատմամբ: Այս մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցել էր նույն կազմով՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Եթե չլիներ որակավորման փուլի արդյունքը, ապա կարելի կլիներ փաստել, որ այս հավաքականն իր ֆուտբոլիստներով, կոպիտ ասած, բանի պետք չէ:

Ի՞նչպես է ստացվում, որ նույն խաղացողները հավասար պայքար են մղում Լեհաստանի հետ, հաղթում են Իսլանդիային, իսկ մի քանի ամիս անց 6:0 հաշվով պարտվում Թուրքիային: Ակնհայտ է, որ կատարվածի գլխավոր մեղավորը պատանի ֆուտբոլիստները չեն: Կարելի էր վատ ելույթ ունենալ, պարտվել բոլոր մրցավեճերում, բայց, ինչպես ընդունված է ասել, պարտվելուն էլ «ձև կա»: Թուրքիայի դեմ մերոնց հազվադեպ էր հաջողվում իրար հետևից 3-4 ճիշտ փոխանցում կատարել: Թուրքերը բազմաթիվ անգամ մեր տուգանային հրապարակի մատույցներում խլում էին գնդակը: Շատ դեպքերում էլ մեր ֆուտբոլիստները ուղղակի նվիրում էին գնդակը:

Ուշագրավ մի իրողություն. Էլիտ-ռաունդի բոլոր երեք հանդիպումներում մեր ֆուտբոլիստները առաջին խաղակեսից հետո պարտվելիս են եղել երկու գնդակի տարբերությամբ: Գերմանիայի հետ հանդիպման առաջին կեսն ավարտվել է 3:1, իսկ Թուրքիայի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերը՝ 2:0 հաշվով: Փաստորեն, ընդհանուր վերցրած՝ 21 գոլերից 7-ը Հայաստանն ընդունել է առաջին, իսկ 14-ը՝ երկրորդ խաղակեսերում: Խաղի ընդմիջումը հնարավորություն է մարզչի համար շտկումներ կատարելու, փոխելու խաղը:

Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ Անթալիայում մեր մարզիչները առաջին կեսից հետո իսկապես «կտրուկ փոխել են» հանդիպման ընթացքը: Ինչ խոսք, երկրորդ կեսում ձախողվելը հետևանք է նաև ֆիզիկական վատ պատրաստվածության: Բայց ֆիզիկական վատ պատրաստվածությունն իր հերթին մարզիչների վատ աշխատանքի հետևանք է:

«Պատանի հասակում եղել են դեպքեր, երբ պարտվել ենք մեծ հաշվով, բայց ես չեմ ընկճվել և շարունակել եմ աշխատել: Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է ուժ գտնեն իրենց մեջ, մոռանան տեղի ունեցածն ու նայեն առաջ»,- Թուրքիայի հավաքականից կրած պարտությունից հետո ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում