Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պետական դավաճանություն է. Աշոտ Գրիգորյան

Ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կատարած հայտարարությունը Ադրբեջանի հետ զիջումներ անելու հարցում պետք է ընկալել որպես պետական դավաճանություն: Ոչ միայն ողջ եվրոպահայությունը, այլև համաշխարհային հայ սփյուռքը, մեկ մարդու պես, զայրացած է Հայաստանի հիմքերին խփող և ի սկզբանե անբարոյականություն որդեգրած, արտաքին ուժերին ծախված ու դրսից թելադրված հրամանները կատարող այս անձի լկտի և անիմաստ գործողությունների վրա:

Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներով դարձավ իշխանության տեր, հետո հիմնելով երկրում քրեաօլիգարխիկ համակարգ և ծառայելով օտարերկրյա ուժերին նա հասավ այնպիսի բացասական արդյունքի, որ ստիպված եղավ փախչել իշխանությունից: Ավելի քան մեկ ու կես տասնամյակ հայտնվելով լուսանցքում՝ այսօր այս անսկզբունքային էակը կրկին քաղաքականության մեջ իր փոքրիկ տարածքն ապահովելու նպատակով, ևս մեկ անգամ հրապարակավ հայրենիքը վաճառելու կոչ է անում:

Հիշում եմ տարիներ առաջ Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ (Կրինիցա) ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է մեկ մլրդ դոլար ներդնել Արցախում, եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին: Հայաստանի պատվիրակությունը հստակ հնչեցրեց պատասխանը. մեր երկիրը փողով չի վաճառվում, և մեր ազգի հատկանիշների մեջ հակառակորդին ծախվելը բարոյական կատեգորիա չէ: Այս հայտարարությունը, պարզվեց, որ չի տարածվում լևոնտերպետրոսյանների վրա:

Կարծում եմ, որ նրա շահամոլության մոլուցքը և շահադիտական նպատակներով այսօր Սերժ Սարգսյանի խորտակված նավակին միանալն ու ազերիների շահերին ծառայելը կանխագուշակում է այս` այսպես կոչված «քաղաքական գործչի» վերջնական մահը: Դժվար է գտնել հայության մեջ գոնե մեկ քաղաքական ուժ, որը կսատարի պետական դավաճանությունը:

Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միահամուռ պետք է պատասխանեն այս ազգադավ գործչին և ի սպառ կասեցնեն մեր երկիրը թշնամուն ծախելու նրա և ՀՀ նախագահի հետ, համատեղ ջանքերով կազմակերպված, քաղաքական գործընթացները:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
29.03.2017 Բրատիսլավա, Սլովակիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում