«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Երևան մասնաճյուղը (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) համալրեց ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:
Սկիզբն ազդարարվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Երևան մասնաճյուղում, որին ներկա էին ինչպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Գործադիր տնօրեն Ա. Գալստյանը, այնպես էլ ՀՀ Արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձիք:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Գործադիր տնօրեն Ա. Գալստյանը իր խոսքում նշեց, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը մշտապես համալրում է Բանկում գործող ծառայությունների ցանկը և հետևողականորեն բարելավում հաճախորդների սպասարկման գործընթացը, որի վառ ապացույցն է նաև այս գործառույթների ներդրումը Բանկում:
Արդարադատության նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում և նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում: ««Երևան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարևորում եմ նաև գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:
Այսուհետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-иմասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կունենան իրականացնելու պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի հետևյալ գործառույթները` դատվածության և հետախուզման առկայության մասին, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, իրավաբանական անձի և Ա/Ձ գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլ գործառույթներ: