Ամերիկացի գիտնականները կաթվածահար տղամարդու ուղեղում ներդրված էլեկտրոնային իմպլանտների և սենսորների օգնությամբ հնարավորություն են տվել նրան կրկին շարժել ձեռքը։ Դա կատարվում է մտքի ուժով։
Ինչպես հայտնում է Financial Times-ը, 53-ամյա Բիլ Կոչեվարը վթարի էր ենթարկվել 8 տարի առաջ, ինչի հետևանքով վնասվածք էր ստացել։ Դա իր հերթին հանգեցրել էր բոլոր վերջույթների կաթվածի։
Քլիվլենդի Քեյս Վեսթերն Ռեզերվ մասնավոր համալսարանի գիտնականների թիմը նրա ուղեղում ներդրված իմպլանտների և նախաբազկի շրջանում ամրացված հատուկ սենսորների շնորհիվ հնարավորություն է տվել նրան կատարել պարզագույն գործողություններ, օրինակ՝ սնվել առանց կողմնակի օգնության։