ԱՄՆ աերոտիեզերական NASA գործակալությունը հրապարակել է «Դեբի» արևադարձային ցիկլոնի տեսանյութը, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից։ Հոլովակը տեղադրվել է NASA-ի YouTube-ի ալիքում։
Արևադարձային ցիկլոնը Ավստրալիայի հյուսիս-արևմուտքին էր հարվածել մարտի 28-ին։ Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 260 կմ/ժամի։
Երկրի իշխանությունները հայտնել են ցիկլոնի հետևանքով Քուինսլենդ նահանգում առաջացած սողանքների մասին։ Ավելի քան 30 հազար տեղացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։