Լատվիայի սեյմի պատգամավոր Իմանտս Պարադնիեկսը որոշել է հրաժարվել վերելակի օգտագործումից, որպեսզի «չաջակցի ռուսական տնտեսությանը»,- գրում է Sputnik Latvia-ն:
«Ես վերելակ չեմ օգտագործում սկզբունքայնությունից ելնելով: Ոչ մի տեղ և երբեք: Ես դա չեմ անում, քանի որ վարելակի օգտագործմամբ մենք սնուցում ենք ռուսական տնտեսությունը, քանի որ մասամբ էներգիա ենք գնում նրանցից»,- ասել է Պարադնիեկսը: