Ֆրանսիայում ահաբեկչական սրված իրավիճակի սպառնալիքի հետևանքով և հերթական ողբերգության կանխման նպատակով երկրի իշխանությունները Էյֆելյան աշտարակի շրջակայքով անխոցելի պատ կկառուցեն: Այդ մասին հայտնում է news-for.me-ն:
Ենթադրվում է, որ ապակե պատը ավելի գեղեցիկ տեսք կունենա, քան ներկայիս արգելանքը:
Իսկ աշտարակի չորս անցմակետերում կտեղադրեն լրացուցիչ մետաղյա իրեր հայտնաբերող սարքեր և դետեկտորներ:
Տեղեկացվում է, որ ներկայիս տվյալներով, կենտրոնական հուշարձանի պաշտպանական միջոցները կարժենան 20 մլն եվրո: Աշխատանքները կավարտվեն 2018-ին: