Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները. Արթուր թագավոր» նոր ֆիլմում առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան: Այսօր Բեքհեմը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա իր հերոսը, զարմացնելով իր երկրպագուներին, հայտնում է karavan.ua-ն:
Ֆիլմում նա ստացել է խաբեբաների պարագլխի երկրորդական դերը: Instagram-ում Դևիդը հրապարակել է գրիմով սելֆի, որտեղ այլանդակված է նրա գեղեցիկ դեմքը: