Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա գիտակցված անմեղսունակություն է հանուն Սերժ Սարգսյանի

Անդադառնալով դիտարկմանը, որ նախաձեռնվել է ՀՀԿ կուսակցության գրանցումը առաջիկա ընտրություններին չեղարկելու գործընթաց՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից ձեռք բերված և փաստագրված տվյալները հիմք են հանդիսանում, որպեսզի նման պահանջ առաջադրենք:

«Այսինքն՝ հասարակական պահանջի ձևավորման խնդիրն ունենք, որովհետև որպես ՀՀ քաղաքացի, որպես ՀԿ ներկայացուցիչ և որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն մենք իրավական լծակներ չունենք այդ հարցը ԿԸՀ ներկայացնելու, բայց հանրային պահանջի ձևավորում՝ ուղղված ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը, մենք կարող ենք իրականացնել և հենց դա ենք անում»,- նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ առաջին հարցն ուղղված է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին, որ դիմեն ԿԸՀ, որպեսզի վերջինս հայցադիմում ներկայացնի դատարան և ՀՀԿ-ին հանի գրանցումից, որպեսզի ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին:

Ա. Սաքունցն ընդգծեց, որ ՀՀԿ-ն չարաշահել է վարչական ռեսուրսները և դա ունի համակարգային բնույթ, ինչը էականորեն ազդելու է քվեարկության արդյունքների վրա:

Իրավապաշտպանի խոսքով՝ ուսումնասիրության ընթացքում հեռախոսազանգերը կատարվել են աշխատանքային ժամերի ոչ թե դրանից հետո: «Ակնհայտորեն կեղծիք է, որ ցանկանում են հարցը սահմանափակել միայն մանկապարտեզների և դպրոցների տնօրեններով, մինչդեռ նրանք ցուցակները ներկայացրել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ, որոնք վարչական մարմիններ են: Այսինքն՝ հրահանգը գնացել է վարչական մարիններից: Դա հանդիսանում է վարչական ռեսուրսի չարաշահում: Միայն իշխանություն ունեցող քաղաքական ուժը կարող է վարչական ռեսուրսը չարաշահել: Եվ գիտակցաբար անգրագետ ձևանալը միակ տարբերակն է անհարմար վիճակից դուրս գալու համար»,- նշեց Ա. Սաքունցը:

Ա. Սաքունցի խոսքով՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի ԱԺ ընտրություններին, արդեն իսկ այդ ընտրությունները պետք է համարել ոչ ազատ և ոչ արդար:

«Պետք է պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով քրեական գործ հարուցվեր, թե չէ այս ամբողջ պատկերը թողած՝ խնդիրը մասնավորեցնելը մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենի մակարդակի, ես համարում եմ ոչ թե իրավական անգրագիտություն, այլ գիտակցված անմեղսուանկություն՝ հանուն Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելու»,- ընդգծեց Ա. Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում