Սինգապուրում Samsung-ի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել Galaxy S8 սմարթֆոնի շնորհանդեսի նախօրեին՝ տեղեկացնում է Channel News Asia-ը:
Առևտրի կենտրոնի ղեկավարությունը, որտեղ գտնվում է խանութը, հայտնել է, որ հրդեհը հաջողվել է մարել րոպեներ անց: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Խանութը որոշ ժամանակ փակ կլինի: Հարավկորեական ընկերությունը հայտնել է, որ տեղեկացված է հրդեհի մասին. ներկա պահին գնահատվում է վնասի չափը: