Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Աջամյանի և Մովսես Սարգսյանի գործի դատական քննությունը:

22-ամյա Արմենն  ու Մովսեսը ծառայակիցներ են, սովորել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում: Արմենը կոչումով կուրսանտ էր, իսկ Մովսեսը՝ կրտսեր սերժանտ:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Աջամյանը ծառայակից ընկերոջ՝ Մովսես Սարգսյանի հետ նախնական համաձայնության է եկել դանակների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 23-ն անց 15-ի սահմաններում Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով Երևանի 16-րդ թաղամասում նրանք քաղաքացիական հագուստով նստել են Էդգար Բ.-ի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, պատվիրել են իրենց տեղափոխել Գյումրի:

Հասնելով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկ գյուղի հատվածին, գիտակցելով, որ տեղանքն ամայի է, «հարմար է» իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, արդեն հունիսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում նախապես պայմանավորված ազդանշանի համաձայն՝ Արմենն ու Մովսեսը հանել են իրենց մոտ եղած դանակները, հարձակվել են տաքսու վարորդի վրա:

Մովսեսը հետևի նստատեղից  դանակը պահել է Էդգար Բ.-ի պարանոցին, իսկ Արմենն իր ձեռքի դանակը պահել է Էդգարի կրծքավանդակի աջ հատվածին: Այսպիսով՝ վարորդին զրկելով դիմադրելու հնարավորությունից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանք հափշտակել են վարորդի ոսկե մատանին՝ 50 հազար դրամ արժողությամբ , պարանոցի ոսկե շղթան՝ 327 հազար դրամ արժողությամբ,  ու վարորդի մոտ եղած ամբողջ կանխիկ գումարը՝ 25 հազար 880 դրամի չափով:

Այնուհետև, իրենց հանցավոր գործողությունները շրջապատից թաքցնելու, դեպքի վայրն արագ լքելու նպատակով նախնական համաձայնությամբ Արմենն ու Մովսեսը Էդգար Բ.-ի «Մերսեդեսին» առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրանալու համար Էդգարից պահանջել են իջնել մեքենայից:

Դրսում Մովսես Սարգսյանը շարունակել է դանակով սպառնալիքներ տալ Էդգարին, ապա նստել է նրա մեքենայի ղեկին, Արմենը՝ նրա կողքին, և մեքենատիրոջը՝ Էդգարին թողնելով դեպքի վայրում, երկուսով հեռացել են մեքենայով՝ դեպի Գյումրի:

Ձորակապ գյուղի մոտակայքում կորցրել են մեքենայի կառավարումը, դուրս են եկել ճանապարհի բանուկ մասից, վթարված մեքենան թողել են այդտեղ, իրենք ոտքով գիշերով շարունակել են ճանապարհը:

Մարալիկ քաղաքում նրանք փոխել են քաղաքացիական հագուստները, հագել են նախապես իրենց հետ վերցրած զինվորական դաշտային համազգեստները, բայց զգեստափոխվելը նրանց չի փրկել բռնվելուց:

Մոտակա գազալցակայաններից մեկի տարածքում նրանք հայտնաբերվել ու բռնվել են ոստիկանության Անիի բաժնի աշխատակիցների կողմից:

Արմեն Աջամյանին ու Մովսես Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Դատարանում ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել հանցագործության ժամանակ օգտագործված դանակները, որոնց վրա առկա են «ՊՆ 2014» և «ՊՆ 2002» փորագրությունները: Իրեղեն ապացույց է ճանաչվել նաև սև պլաստմասսայից խաղալիք ատրճանակը:

Երկու ամբաստանյալներն էլ, ըստ համապատասխան փաստաթղթերի, ուսման ընթացքում արժանացել էին խրախուսանքների…

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անունը վերջին շրջանում հաճախ է հոլովվում դատական խրոնիկայում՝ որոշ կուրսանտների կատարած հանցավոր արարքների առումով: Մասնավորապես, նույն ռազմական ինստիտուտի  չորս կուրսանտների վերաբերյալ  ներկայումս գործ է քննվում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իրենց համակուսեցի կուրսանտին հենց ինստիտուտի ննջարանում դաժանաբար սպանելու մեղադրանքով:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Աջամյանին և Մովսես Սարգսյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման և ուրիշի գույքին տիրանալու համար:  Երկուսն էլ վերջին հաշվով դատապարտվել են 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատիժների սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 2-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում