Ապրիլի 2-ին որ մտնում եք քվեախցիկ, նաև հիշեք, որ մեկ տարի առաջ քառօրյա պատերազմ է եղել»: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
«Ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար: Ձեր քվեն գցելուց առաջ մտածեք հետևյալը՝ արդյոք հաջորդ տասնամյակների ընթացքում Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ավտորիտար, ոստիկանական, անարդար պետություն, թե՞ դրվելու է ժողովդրավարության, արդարության և իրավասության ճանապարհի վրա:
Որոշում եք կայացնելու, թե Հայաստանը լինելու է բաժանված, թե միասին կառուցելու ենք միասնական բռունքը, որը կդառնա ողջ հայության հանգրվանը»,- նշեց Օսկանյանը: Նրա խոսքով, այս իշխանության օրոք մենք արտաքին քաղաքականության արտաքին հենք չենք ունեցել, ոնց քամին փչել է, այդպես էլ գնացել են: «Մեր սուվերենությունը այս տարիների ընթացքում իսկական անկում է ապրել, աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվում, չեն հավատում, որ որոշումները Երեւանում են կայացվում: Որովհետու ՄԱԿ-ում եւ այլուր մեր իշխանությունների քվեարկություններով այնպսի տեսակետ են ստեղծել, թե Հայաստանը սուվերեն պետություն չի»,- նշեց Օսկանյանը:
«Ես նայում եմ Սամվել Բաբայանի աչքերին, մի մարդ, որ Արցախի հերոս է, այսօր նա ճաղերի հետևում է: Նա այն մարդն է, որը հիմնական պատնեշն է լինելու տարածքները վերադարձնելու ցանկությունների դիմաց, և նրան հանել են հրապարակից, որոպեսզի շարունակեն դավադիր բանակցությունները ԼՂ հարցի շուրջ: Մենք դրան ոչ ենք ասում»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: