Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Կարեն Կարապետյանին աջակցող գործարարները Մոսկվայում մեղադրվել են չարաշահումների համար

Վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ գործարարների մեջ բավականին հետաքրքիր դեմքեր կան: Մենք արդեն ներկայացրել ենք, որ անցած շաբաթ Հայաստան էին եկել մոտ երեք տասնյակ ռուսաստանահայ գործարարներ, որոնք պետք է միանան «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամին: Եվ ներկայացրել էինք, որ նրանց մեջ կան նաև Ռուսաստանի կրիմինալ աշխարհի դեմքեր կամ ընդհանրապես քրեական աշխարհի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, կամ Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը:

Եվս մեկ անգամ ուսումնասիրելով Կ. Կարապետյանին աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ գործարարների ցանկը՝ այնտեղ հայտնաբերեցինք Գենադի Ստեփանյանի անունը: Վերջինս ծագումով Արցախից է և արցախյան կլանում բավականին հայտնի դեմք է: Նա մտերիմ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին, նրա որդու՝ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի քավորն է: Գենադի Ստեփանյանը բավականին խոշոր գործարար է ՌԴ-ում, նա բիզնեսներ ունի թե Մոսկվայում, և թե Սոչիում՝ Ռ. Թաթուլյանի նման: Նա ներկայացված է որպես «Ստինկոմ» շինարարական ընկերության տնօրեն:

Վերջինս Մոսկվայում մեծ կապեր ունի տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև իրավապահ ոլորտի պաշտոնյաների հետ: Նա իր շինարարական բիզնեսով համագործակցել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ու նրա կնոջ՝ Ելենա Բատուրինայի հետ: Այս եռյակին վերագրվում են շինարարական բիզնեսում տարիներ շարունակ խոշոր գումարներ լվանալու մեղադրանքներ: Ավելին, այնքան խոր է եղել Յ. Լուժկովի և Գ. Ստեփանյանի համագործակցությունը, որ վերջինս համարվել է Մոսկվայի քաղաքապետի հայաստանյան կլանի կարկառուն ներկայացուցիչը, որոնք միասին միլիարդավոր դոլարների չարաշահումներ են իրականացրել: Իսկ 2011թ. Գ. Ստեփանյանն անգամ ձերբակալվել է, նրա աշխատասենյակից ՌԴ իրավապահները բազմաթիվ փաստաթղթեր էին հայտնաբերել, որոնց համաձայն՝ նա ունեցել է ռուս պաշտոնյաների մի մեծ ցուցակ, որոնց պարբերաբար գումարներ է տվել իր մութ գործերը չնկատելու համար:

Գ. Ստեփանյանին է վերագրվում նաև Մոսկվայի կենտրոնում կառուցված հսկայական «Երևան պլազան», որի հաշվապահական խողովակներով էլ կաշառվել են ռուս պաշտոնյաները: Բայց միաժամանակ պարզվել է, որ այդ հսկայական շենքը կառուցվել է կոպիտ խախտումներով՝ այն տեղակայվել է մետրոյի թունելի վրա: Շինությունն իր ծանրությամբ լուրջ վտանգ է ներկայացնում և ցանկացած պահի կարող է փլվել: Իսկ Մոսկվայում ռուսաստանահայ գործարարներին 40 հազ. քառակուսի մետր մակերեսով այս առևտրային կենտրոնի համար հատկացված տարածքի դիմաց Երևանի քաղաքապետարանը Երևանում հենց քաղաքապետարանի դիմաց տարածք էր հատկացրել, որտեղ վերջին տարիներին կառուցվեց բոլորիս հայտնի Մոսկվայի տունը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են նաև, որ Մոսկվայի կառավարությունում կան չինովնիկներ, ովքեր «Երևան Պլազա»-ի միջոցով հսկայական ֆինանսական միջոցներ են օրինականացրել։ Միլիոնների լվացումն ու յուրացումը իրականացվել են փոխկապակցված ընկերությունների միջոցով, որոնք փոխադրվել են Չինաստանով։ Հայտնի է, որ փողերի լվացումն ու չարաշահումներն ավելի շատ հնարավոր է անել հենց շինարարության ոլորտում: Մերոնք Ռուսաստանում այդ ոլորտում արդեն խոր արմատներ ունեն և չեն խորշում նրանց հետ միասին ու նրանց հովանավորությամբ մութ գործարքներ կնքել:

Ինչո՞ւ ենք այս ամենը պատմում: Խնդիրն այն է, որ Կ. Կարապետյանի նախաձեռնած «Հայաստանի ներդրողների ակումբի» մասնակիցների մեջ շատ են նման գործարարները, որոնք սովոր են իրենց գումարները աշխատել տարատեսակ հանցավոր եղանակներով, կապերով ու միջոցներով: Այսինքն՝ այն գումարները, որոնք պետք է ներդրվեն Հայաստանում, եթե, իհարկե, ներդրվեն, կեղտոտ և հանցագործ ճանապարհով են ձեռք բերված: Եվ արդյոք այդ գումարները Հայաստանում պե՞տք է ծառայեն ազնիվ նպատակների ու զարգացնեն մեր տնտեսությունը: Կրիմինալ գործարքների սովոր Գ. Ստեփանյանն արդյոք կարո՞ղ է մեր երկրում այնպիսի ներդրում անել և չակնկալել, որ այդտեղից մեծ ու մութ փողեր է աշխատելու: Հայաստանի տնտեսության զարգացման նպատակներով ներդրումներ կատարողները գիտակցում են, որ գոնե սկզբնական շրջանում պետք է շահույթի ակնկալիք չունենան: Գ. Ստեփանյանը, Ռ. Թաթուլյանը, Դոն Պիպոն ու մյուսները կգնա՞ն նման զոհողության, թե՞ արդեն ՌԴ-ում աշխատած իրենց կեղտոտ միլիոնները այս անգամ էլ կփորձեն մեր երկրում լվանալ՝ օրինականացնել:

Իսկ վարչապետ Կ. Կարապետյանը, որը ներդրումների մասին հայտարարություններ անելուց զատ՝ նաև կոռուպցիայի, անարդար մրցակցության դեմ անողոք պայքար է հայտարարել, արդյոք գիտակցո՞ւմ է, որ Ռուսաստանում ստվերային եղանակներով միլիոններ աշխատած այդ գործարարները դժվար թե մեր երկրի բիզնես-միջավայրում արդար խաղի կանոնների ջատագովներ լինեն: Որ նրանց ներդրումները պարունակելու են այնպիսի վտանգներ, որոնք կարող են ավելի խորը թաղել մեր տնտեսության ստվերը: Չէ՞ որ հաճախ են հնչում տեսակետներ, թե Հայաստանի տնտեսությունը մինչև չպոկվի Ռուսաստանից, թափանցիկություն չի ունենա: Կ. Կարապետյանն ասում է, որ այդ գործարարներն իր ընկերներն են: Կարո՞ղ է նա իր ընկերներին ստիպել ազատ մրցակցային պայմաններում մեր երկրում ներդրումներ կատարել:

Հավելենք, որ Կ. Կարապետյանին աջակցողների թվում է նաև ժամանակին Յ. Լուժկովի հայաստանյան կլանի ներկայացուցիչ համարվող Պրինց Աշոտը՝ Աշոտ Խաչատրյանը, ով «Կարեն» կորպորացիայի և «Պրինց Պլազայի» սեփականատերն է: Ժամանակին մոսկվաբնակ հայ գործարարներն իրենց պլազաների, առևտրի կենտրոնների, օֆիսների ու այլ օբյեկտների կառուցման համար հողատարածքներ գնելու նպատակով հանցավոր համագործակցություն են ունեցել Յ. Լուժկովի հետ: Վերջինս, հիշեցնենք, բավականին մեծ աղմուկով հեռացավ այդ պաշտոնից, բազմաթիվ սկանդալային չարաշահումներ էին հայտնաբերել նրա գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում