Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները, որոնց երաշխավոր են Մոսկվան, Թեհրանը և Անկարան, կշարունակվեն: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Աստանայում, նույնպես կշարունակվեն մինչև այն ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի կարողանա հասնել իր ազգային իրավունքներին»,- ասել է Իրանի նախագահը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:
Սիրայի հարցով բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է մարտի 15-ին: