Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին

Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման և իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին: Այս հարցն անկասկած դարձել է առաջիկա ընտրության առանցքային հարցը: Հարցն առավել ևս սրվել է այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ իր գործընկերները կարող են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում և իրեն զանգահարել ու ասել են այդ պատրաստակամության մասին:

Ծառուկյանի այս հայտարարությունը անկասկած պատասխանն է այն քայլի, որ կատարվեց մարտի 25-ին, երբ Հայաստանում ստեղծվեց կամ հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ ակումբը անկասկած նախընտրական աջակցությունն է Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին, թեև այստեղ, իհարկե, ՀՀԿ-ի հանգամանքը դառնում է փոքր-ինչ հարաբերական, քանի որ այդքան էլ նույնական չեն Կարեն Կարապետյան և ՀՀԿ ամբողջական հասկացությունները:

Ներդրումային այդ ակումբի ստեղծման ընթացքում հայտարարված թիվ չկար, թեև մինչ այդ Կարեն Կարապետյանը խոսել է 3,2 միլիարդ ներդրումների հաստատված ծրագրերի և ևս 5 միլիարդի վերաբերյալ քննարկումների մասին: Փաստորեն, համախառն հայտարարվում է մոտ 9 միլիարդի մասին: Գագիկ Ծառուկյանը փաստորեն գերազանցում է այդ թիվը գրեթե կրկնակի՝ խոսելով 15 միլիարդ դոլարի մասին, որ իր ընկերները պատրաստ են ներդնել Հայաստանում, եթե ինքը հաղթի:

Արդյո՞ք այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պնդելու է իր հաղթանակը, թե՞ Ծառուկյանը այսպիսով նահանջի ճանապարհ է պատրաստում՝ հետահայաց կարգով բարձրացնելով նշաձողը: Այսպես թե այնպես Հայաստանում նախընտրական ընթացիկ պայքարը իր եզրագծի մոտ փաստորեն հանգում է միլիարդների՝ գաղափարական, արժեքային, ծրագրային մրցակցությունից հանգում է միլիարդների: Ընդ որում, միլիարդներ, որի մասին հայտարարվում կամ ակնարկվում է երկու կողմից էլ՝ թե՛ Ծառուկյանի, թե՛ ՀՀԿ-Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան ճամբարի, բայց որոնց, այսպես ասած, հավաստիության, իրատեսականության և անկեղծության մասով հանրությանը որևէ կողմից ներկայացված չեն համոզիչ ապացույցներ և փաստարկներ:

Այն, որ Հայաստանի համար ներդրումները կենսական անհրաժեշտություն են դարձել, կասկածից վեր է, սակայն հատկանշական է այն, որ ներդրումները դարձել են ներկայումս ընդամենը իշխանության համար պայքարի գործիք, բռունցք, որ միմյանց դեմ սկսել են ճոճել երկու, այսպես ասած, հավակնորդները, իշխանության կամ իշխող համակարգի երկու բևեռները:

Մի կողմից՝ թվում է, որ սա չարյաց փոքրագույն իրավիճակն է, երբ իշխանության համար պայքարում երկու բևեռները փորձում են հանրության համակրանքը շահել՝ ավելի շատ ներդրումներ խոստանալով: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե հանգուցալուծումից հետո ո՞րն է լինելու պատասխանատվության մեխանիզմը, որը ստիպելու է այս կամ այն բևեռին հաղթանակի դեպքում կատարել միլիարդների նախընտրական ավելի շատ դրոշակ կամ պաստառ, քան կոնկրետ ծրագրեր և հիմնավորված նախաձեռնություններ հիշեցնող խոստումները:

Այդ մեխանիզմը գործնականում չկա, որովհետև հասարակությունը՝ երկու բևեռների միլիարդների կռվում, գտնվում է դիտորդի կարգավիճակում: Հետաքրքիր է, իհարկե, նաև այն, թե ինչ կարգավիճակում է այս կռվում գտնվում Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում