Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Հայերի չափ էլ չկանք». Թբիլիսին հիացած է, Բաքուն լռում է

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում մեր հարևան երկրներից Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները սեփական հարկի տակ անհաջողության մատնվեցին: Վրացիները Թբիլիսիում 1:3 հաշվով զիջեցին Սերբիային, իսկ ադրբեջանցիները՝ 1:4 հաշվով Գերմանիային:

Փաստորեն, Բաքու-Թբիլիսի-Երևան կտրվածքով նախընտրական այս տուրում հաղթանակ գրանցվեց միայն Երևանում. մեր հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանին:

«Դուք ունեք ուժեղ հավաքական: Ունեք Մխիթարյան, ով իր ետևից է տանում թիմը: Մենք հիանում ենք ձեր խաղով: Դիտել եմ Հայաստան-Ղազախստան հանդիպումը և կարծում եմ, որ հայերի հաղթանակը օրինաչափ էր: Ղազախները չդիմանալով ճնշմանը՝ կոպիտ խաղով փորձում էին չեզոքացնել վտանգը: Եթե խաղի սկզբում չլիներ 10 համարի վնասվածքը, առաջին կեսում Հայաստանը կվճռեր հանդիպման ելքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի ֆուտբոլային վերլուծաբան Գեորգի Խունջուկաշվիլին:

Վերջինիս հավաստմամբ՝ վրացի երկրպագուները մշտապես հետաքրքրված են թե Հայաստանի և թե Ադրբեջանի հավաքականի ելույթներով: «Ինչ խոսք, ուրախալի է, երբ հարևան երկրի հավաքականը հաղթում է: Վրաստանի համար ընտրական այս փուլն ավարտված կարելի է համարել: Հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն ունեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի համար պայքարելու: Հայաստանը թե կազմով և թե կարգով այսօր ամենաուժեղն է և իրական հնարավորություն ունի խմբում երկրորդ տեղը գրավելու: Ադրբեջանը վերջին երկու տարիներին վերելք է ապրել, բայց նրանց ցուցադրած խաղում բացակայում է կայծը, սրությունը: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա ներկայիս վիճակը կարող եմ նկարագրել մեկ բառով՝ անմխիթար: Նախորդ շրջափուլում Հայաստանը հրաշքով չհաղթեց սերբերին: Եթե իրացնեիք 11 մետրանոց հարվածը, հաշիվը կդառնար 2:0: Ամեն դեպքում 1:1 հաշիվը ևս նորմալ էր: Մենք սերբերին պարտվեցինք 1:3 հաշվով: Հայերի չափ էլ չկանք: Անանիձեն դեռևս պատրաստ չէ իր ետևից տանել տղաներին: Մեծ հույսեր էինք կապում Թոնրիկե Օրիաշվիլիի հետ, սակայն նա ծանր վնասվածք է ստացել: Հայտնի չէ թե շարք վերադառնալուց հետո Թոնրիկեն ինչ մակարդակի ֆուտբոլ կցուցադրի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականները պետք է տարին գոնե երկու անգամ ընկերական հանդիպում անցկացնեն, ինչը միայն դրական ազդեցություն կունենա կողմերի համար: «Մեր հավաքականները խաղաոճով նման են: Թե հայերը և թե վրացիները տեխնիկապես լավ են պատրաստված: Այդ իսկ պատճառով հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունները միշտ լարված և դիտարժան ընթացք են ունենում: Այսօր մենք ստուգողական հանդիպում ենք անցկացնելու Լատվիայի հետ: Շատ ավելի լավ կլիներ, եթե Թբիլիսիում մրցեին Հայաստանն ու Վրաստանը: Ֆուտբոլասերների համար դա իրական ֆուտբոլային տոն կլիներ: Նույնիսկ չեմ հիշում՝ վերջին անգամ երբ են մրցել Հայաստանն ու Վրաստանը: Հարևանները պետք է սերտորեն համագործակցեն նաև սպորտի ասպարեզում»,- կարծում է Խունջուկաշվիլին:

Նշենք, որ վրացական ԶԼՄ-ները պարբերաբար անդրադառնում են թե Հայաստանի հավաքականի և թե Հենրիխ Մխիթարյանի ելույթներին: Ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի ազգային հավաքականի մասին գրում են, երբ մեր ֆուտբոլիստներն անհաջողության են մատնվում: Հայաստան-Ղազախստան հանդիպման մասին հարևան երկրում որևէ տեղեկատվություն չի եղել: Սպորտային կայքերում նույնիսկ չի նշվում, որ նման հանդիպում է տեղի ունեցել:

Ինչևէ, 5 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր՝ Վրաստանի հավաքականը ընտրական D ենթախմբում նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում է և զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Ադրբեջանի ազգային թիմը 5 խաղում վաստակել է 7 միավոր, ընտրական C ենթախմբում  այս պահին 4-րդ հորիզոնականում է: Երկրորդ հորիզոնականում գտնվող Հյուսիսային Իռլանդիային ադրբեջանցիները զիջում են 3 միավորով և պահպանում են հնարավորություն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում