Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել Է, որ պլանավորում Է սկսել Galaxy Note 7 սմարթֆոնի շտկված տարբերակի վաճառքը, որի արտադրությունն ավելի վաղ դադարեցվել Էր կուտակիչների պայթյունի բազմաթիվ դեպքերի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Թե որ շուկաներում կվաճառվեն վերափոխված «յոթերը», արտադրողը կորոշի կարգավորող մարմինների և տրանսպորտային գործակալությունների հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ ZDNet պորտալը, վկայակոչելով հարավկորեական Hankyung հրատարակությունը, հաղորդել Է, որ Samsung-ը պլանավորում Է նորոգված սմարթֆոնները վաճառել սոսկ զարգացող երկրների շուկաներում, մասնավորապես, Հնդկաստանում և Վիետնամում: