Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Ներդրումային ակումբ. Սերժ Սարգսյանի այլընտրանքը

Հայաստանի ներդրումային ակումբի ստեղծմամբ, որի մասին հայտարարվեց մարտի 25-ին, իշխող համակարգը ըստ էության թևակոխում է ներքին դիմակայությունների նոր փուլ և ձևավորվում է առանցքային նոր գիծ՝ պայքար տնտեսական ստատուս-քվոյի կամ տնտեսական, ֆինանսատնտեսական ռեսուրսների հարաբերակցության համար: Մոտ երեք տասնյակ ռուսաստանցի հայ խոշոր գործարարներ հայտարարեցին Հայաստանում ներդրումներ կատարելու մտադրության մասին: Նրանք նախնական հայտարարությունն արել էին դեռևս հունվարին, Մոսկվայում, երբ Ռուսաստան իր առաջին պաշտոնական այցը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ռուսաստանցի գործարարների այդ նախաձեռնությունն անկասկած հանդիսանալու է Կարեն Կարապետյանի քաղաքական «պլատֆորմը», որտեղ «նախընտրական շտաբի պետը» Սամվել Կարապետյանն է՝ «Տաշիր գրուպի» հիմնադիրը, ըստ «Ֆորբսի», աշխարհում ամենահարուստ հայը, որի կարողությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար: Թեև հայտարարությունը հնչում է ընտրական գործընթացի եզրափակիչ փուլում՝ նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվան ընդառաջ, այնուհանդերձ, հիմնական «խաղադրույքը» ըստ էության կատարվում է ավելի տևական ժամանակահատվածի կամ պարզապես ընտրություններից հետո ծավալվելիք գործընթացների համար:

Քաղաքական այդ «պլատֆորմի» առանձնահատկությունն իհարկե բավական հստակ է՝ որպեսզի հնարավոր լինի իրատեսական դարձնել Կարեն Կարապետյանի վարչապետությունը 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը, ու ըստ սահմանադրական պահանջի պետք է ձևավորվի նոր կառավարություն, արդեն լիովին խորհրդարանական կառավարման մոդելով, պետք է փոխվի իշխանության մեջ ուժային բալանսը: Այդ բալանսը հնարավոր չէ փոխել, եթե չլինի տնտեսական բալանսի փոփոխություն: Հայաստանում ներդրումային ակումբի ստեղծումը քայլ է տնտեսական բալանսի փոփոխության ուղղությամբ: Հետևաբար, այդ քայլի համատեքստում հետաքրքրական է դառնում, թե ինչպիսին է դրա հանդեպ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը: Նա ողջունո՞ւմ է այդ քայլը, միանո՞ւմ դրան, պատրա՞ստ է աջակցել, թե՞ դիմադրելու է:

Դա կախված է իհարկե մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նաև 2018 թվականից հետո տեսնելու ցանկությունից: Եթե Սերժ Սարգսյանն ունի իր թեկնածուն, ապա այդ դեպքում նա կամ պետք է դիմադրի տնտեսական բալանսի փոփոխության այդ քայլին, նախաձեռնությանը, կամ պետք է վարչապետի իր թեկնածուն առնվազն համաձայնեցնի այդ նախաձեռնության, կամ այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանի հետ: Այդ հարցում, իհարկե, էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչքանո՞վ է այդ ամենի հետևում կանգնած Ռուսաստանի իշխանությունը՝ ռուսաստանահայ կապիտալը գործում է այդ իշխանությա՞ն ծրագրերի կոնտեքստում, թե՞ ոչ: Որովհետև, եթե խոսքը ՌԴ իշխանության մասին է, ապա այստեղ առաջանում է Սերժ Սարգսյանի դիմադրության անիմաստության հարցը, քանի որ հազիվ թե հնարավոր լինի կանգնեցնել Կրեմլի ծրագրերը: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը մարտին էր Կրեմլում, և այնտեղ Պուտինը հայտարարեց, որ հենց նրա գլխավորությամբ է տեսնում Հայաստանում անցումային փուլը: Սակայն ինչ է դա նշանակում, այնքան էլ պարզ չէ՝ Սարգսյանն անցումային փուլն ապահովում և հանձնո՞ւմ է իշխանությունը, թե՞ անցումային փուլը շարունակվում է այնքան, քանի դեռ որևէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանին ստիպել հանձնել իշխանությունը կամ Մոսկվային համոզել, որ իշխանությունը պետք է վերցնել նրա ձեռքից:

Այս համատեքստում հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք ներդրողների ակումբի այդ նախաձեռնությունը կարող է լինել հենց Սերժ Սարգսյանին օժանդակող գործիք անցումային շրջանը առաջ տանելու համար, այսպես ասած՝ անցկացնելու համար, քանի որ Պուտինն էլ ասել էր, թե հեշտ չի լինելու: Իսկ վիճակն իսկապես դժվար է, քանի որ Հայաստանը գտնվում է չափազանց ծանր տնտեսական կացության մեջ և ներդրումները ունեն կենսական նշանակություն և անհրաժեշտ են օդ ու ջրի պես:

Եվ անգամ, եթե Սերժ Սարգսյանն ունի ներդրողների ակումբի նախաձեռնությանը քաղաքական շարժառիթներով դիմադրելու անհրաժեշտություն, ապա դա կարող է անել միայն համարժեք ներդրումային պոտենցիալով հագեցած «պլատֆորմի» դեպքում: Կա՞, ունի՞ Սերժ Սարգսյանը համարժեք պլատֆորմ, թե՞ դրա բացակայությունից ելնելով, նա մի կողմից ստիպված է չխանգարել ներդրումային ակումբի ծավալմանը, մյուս կողմից, սակայն ակնկալում է թերևս, դրա միջոցով տնտեսության մեջ անհրաժեշտ ներարկումները ստանալով հանդերձ, ժամանակ շահել «ներդրումային այընտրանք» ձևավորելու համար, համենայնդեպս փորձելով: Ի վերջո հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը նոր կառավարության նշանակումից ի վեր ինտենսիվ կերպով ներդրումներ է փնտրում ռուսականին այլընտրանքային ուղղություններով՝ նախորդ տարի հոկտեմբերին ներդրումային համաժողով Նյու Յորքում, ֆրանսիացի գործարարներին Հայաստանում ներդրումներ անելու առաջարկներ մարտին՝ Փարիզում և օրերս էլ ներդրումային համաժողով՝ Էմիրություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում