Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ, շաբաթ օրը ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ Կ.Կարապետյանը հանդիպել էր նաև այդ գործարարների հետ ու նրանց հրավիրել Հայաստան ներդրումներ կատարելու: Ի պատասխան՝ այդ գործարարներն էլ հայտարարություն էին տարածել, թե աջակցելու են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին և միանալու են ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին ու բիզնես ծրագրերին։

Ահա, շաբաթ օրն էլ նրանք եկան Հայաստան, այստեղ կրկնեցին իրենց այդ հայտարությունը, ու ստեղծվեց այդ ներդրումային ֆոնդը: Նախ ասենք, որ այդ այցն ու հայտարարությունը համընկավ խորհրդարանական քարոզարշավի վերջին օրերին: Իհարկե, ոչ պատահաբար: Դա հենց այդպես էլ ծրագրավորվել էր, հակառակ պարագայում, տեղի կունենար ընտրություններից հետո: Եվ Կ. Կարապետյանն ու իշխանություններն ընդհանրապես այն օգտագործեցին Հանրապետական կուսակցության PR-ի համար: Ու այնպիսի շուքով ներկայացվեց այդ հիմնադրամի ստեղծման լուրը, այնպիսի հսկայական ներդրումների մասին խոսեցին ու այնպիսի տոնով, որ թվում էր, թե այդ գումարները հազիվ են իրենց զսպում, որ մինչև ապրիլի 2-ի ընտրությունները չթափվեն մեր երկրի, մեր տարբեր ոլորտների գլխին, և մեր տնտեսությունն էլ հազիվ է զսպում իրեն, որ վագրային թռիչքով չզարգանա, մինչև ընտրություններն անցնեն, ու մենք հասցնենք այդ վերելքի ընթացքը վայելել:

Բայց երբ ավելի մանրամասն ենք դիտարկում արված հայտարարությունները, տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ հերթական նախընտրական ակցիան է, իսկ մասնավորապես՝ աջակցություն Կ. Կարապետյանին: Չէ որ Հայաստան եկած և ներդրումներ խոստացած գործարարները հիմնականում Ռուսաստանից են: Եվ Ռուսաստանը, հավանաբար, այդպիսով Կ. Կարապետյանին իր աջակցությունն է տրամադրում ոչ միայն ընտրություններում ՀՀԿ-ի հաջող ելքի, այլև նրա դիրքերը իշխանական բուրգում ամրապնդելու համար: Չէ որ նա մի տեսակ արհեստականորեն ՌԴ-ից բերվեց ու դրվեց վարչապետի պաշտոնին, և դեռ չի հասցրել մարսվել մեր քաղաքական դաշտում:

Իսկ Կ. Կարապետյան, երկու ամիս է, չի զլանում հայտարարել, թե 3․2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ունենք, տպավորություն ստեղծելով, թե դրանք հիմա իրար հետևից լցվելու են մեր երկիր: Բանն այն է, որ դրանք ընդամենը ծրագրեր են, որոնք ներդրողների են սպասում: Կգտնվե՞ն ներդրողներ, որ այդքան գումար կբերեն մեր ոչ թափանցիկ ու մրցակցային տնտեսության մեջ ներդնելու համար, խիստ կասկածելի է: Եթե չասենք՝ դեռևս անհնար: Այդ չափով արևմտյան կապիտալ դժվար թե Հայաստան գա, քանի որ ՌԴ-ի ոչ մրցակցային ու ստվերային տնտեսական մշակույթը կրող Հայաստանի տնտեսությանը ազատ մրցակցությանը սովոր կապիտալը չի սիրի: Իսկ ռուսաստանաբնակ հայերի ներդրումների չափը պլանավորվում է հավանաբար մոտ 700 մլն դոլարի սահմաներում, որոնց մասին մի փոքր ռեալ հայտարարություն է արվել: Բայց դա նույնպես կասկածելի է: Ինչո՞ւ:

Ովքե՞ր են այդ ներդրողները: Դրանցից առաջինը Սամվել Կարապետյանն է, ով գուցե առաջիկա տարիներին կատարի խոստացած 300 մլն դոլարի ներդրումը: Իսկ ովքե՞ր են մյուսները, որոնք պետք է աջակցեն Կ. Կարապետյանին: Դրանց մեջ են «Լյուդինգ» ընկերության սեփականատերերը, որոնք, մեր տեղեկություններով, արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ իրենց ստիպել են միանալու այդ ծրագրին, և որ առանց այդ էլ իրենց բիզնեսը ֆինանսական խնդիրներ ունի, ուր մնաց թե միանան Հայաստանի նախընտրական քարոզարշավին ու Կ. Կարապետյանի իմիջի կերտմանը: Մեր տեղեկություններով՝ այդ ներդրողներից կամ հիմնադրամին աջակցողներից մեկը պետք է լինի Ռուսաստանում, մասնավորապես՝ Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը կամ հայտնի Ռոբսոնը: Վերջինս հայտնի դեմք է նաև Ռուսաստանի կրիմինալ աշխարհում: Երկու տարի առաջ նա նույնպես ձերբակալվել է Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի` Շաքրո Մոլոդոյի հետ միասին: Ի դեպ, վերջինս 2015թ. հուլիսի 22-ին Հայաստանում էր՝ մասնակցելու Նոր Հաճընում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը: Եվ երբ լրագրողները փորձում էին խոսցնել Սամվել Ալեքսանյանին, վերջինս նրանից էր օգնություն խնդրում, թե «Ռոբսոն, սրանք ինչ են ուզում մեզանից»:

Կ. Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաև նմանատիպ մեկ այլ գործարար Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ ինչի է ընդունակ և ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»,- Skype-ով իր ելույթում էջմիածինցիներին հորդորում էր Դոն Պիպոն:

Վերջինս նույնպես քրեական աշխարհում հայտնի դեմք է, և տարիներ առաջ Հայաստանից հեռացվել էր Մանվել Գրիգորյանի կողմից ինչ-ինչ շահեր չկիսելու պատճառով: «Ժամանակին ինչպես Ելցինն իր ղեկը փոխանցեց Վլադիմիր Վլադիմիրովիչին, բոլորն ասում էին, ջահել տղա է, ինչ պետք է անի: Հիմա տեսնում ենք, ինչ արեց նա. քանդված Ռուսաստանից սարքեց մի հատ մեծ «դերժավա», որ ամբողջ աշխարհն է հաշվի նստում նրա հետ: Այսօր մեր երկրի «գլավկամանդույուշի» Սերժ Սարգսյանը, նույնպես այս քայլով տալիս է մի տղայի, որ նույնպես մեզ տանելու է ճիշտ ճանապարհով: Երեք Մասկվայից եկել են 35 իմ ընկերները, դուք երևի տեսաք «տելեվիզորով», և ամբողջ աշխարհին հայտարարել են մեր երկրի կայացման մասին»,- իր տեսաուղերձում ասում է Դոն Պիպոն:

Ահա նաև նման քրեական հեղինակություններն են օգնելու Կ. Կարապետյանի կայացմանն ու դիրքերի ամրապնդմանը: Նրանք, թեև այդ երեք տասնյակ գործարարների հետ Հայաստան չեն եկել, բայց ներգրավված են այդ գործում: Եվ սրանք մարդիկ են, որոնց ամենատարբեր հանցագործություններ են վերագրվել իրենց շահին հասնելու համար: Սրանք մարդիկ են, ովքեր իրենց շահն ու հարստությունը պաշտպանելու համար չեն կանգնի ոչնչի և ոչ մեկի համար առջև: Եվ արդյոք կրիմինալը կարող է Հայաստանի զարգացման գործում անշահախնդիր ներդրում ունենալ: Կամ Հայաստանին անհրաժե՞շտ են այդ կրիմինալ ֆինանսները: Ինչ պետք է տա Հայաստանը դրա դիմաց նրանց: Կամ, որն ավելի ճիշտ է, ՌԴ-ին: Չէ որ այդ երկիրը հենց այնպես թույլ չի տա, որ իր կապիտալը, թեկուզ կրիմինալ, ինչ-որ գեղեցիկ մղումներով այլ երկրի տնտեսությունը զարգացնի: Դա ազդեցության լծակ կամ ավելի շուտ՝ մահակ կդառնա մեր երկրի գլխին: Ի՞նչ պատուհաս է բերելու Հայաստանի գլխին Կ. Կարապետյանն այդ կեղտոտ փողերով: Եվ այս դեպքում, հավանաբար, բարեբախտություն կարելի է համարել, եթե նման աջակցություն ընդամենը նախընտրական ակցիա լինի:

Արթուր Կարապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում