26-ամյա Էմմա Ուոթսոնը ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի գլխավոր դերի համար նա ստացել է 20 մլն դոլար: Այդ հոնորարով նա առաջ է անցել իր գործընկերուհուց՝ Ջենիֆեր Լոուրենսից, որը երկու տարի անընդմեջ գլխավորում էր ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների կարգացանկը:
Այժմ Լոուրենսը այդ ցանկում երկրորդն է: «Քաղցած խաղեր» ֆիլմի վերջին մասի համար նա ստացել է 15 մլն դոլար: