Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով ձերբակալվածը նրա մարտական ընկերն է. armtimes.com

armtimes.com-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով պաշտպանական կողմն ու Դատախազությունը մեկը մյուսին հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Նախ, Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Բաբայանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հայտարարեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է որակում, հետո էլ Դատախազությունը այս գործով մանրամասն հաղորդագրություն տարածեց և նշեց, որ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հրացաքննվելիս ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Նշենք, որ սովորաբար Դատախազությունն իր հաղորդագրություններում հարցաքննության նման մանրամասների չի անդրադառնում:

Բացի դա պաշտպան Ավետիս Քալաշյանը Սամվել Բաբայանին ձերբակալելիս ասել էր, որ գործով մյուս ձերբակալվածներին իր վստահորդը չի ճանաչում: Այսօր, սակայն, մեր զրույցում ասաց, որ ձերբակալվածներից մեկը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է: Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Պարոն Քալաշյան, Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելուց հետո դուք հայտարարեցիք, որ ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մեկ օր անց, սակայն, Դատախազությունը հակառակ հաղորդագրությունը տարածեց, նշելով, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Այս հակասություններն ինչպե՞ս կբացատրեք:

-Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրը կայանում է նրանում, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիրարժեք չեմ կարող պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ պատասխանը չունեմ, այլ՝ լիարժեք պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի:

Պարոն Քալաշյան, այսինքն՝ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի՞ ընդունել իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը:

-Առնչություն ասելով դուք ի՞նչ եք հասկանում: Ես հասկանում եմ՝ կապ ունենալ հանցագործության հետ, այսինքն մեղսակից լինել, պարոն Բաբայանը իր մեղքը չի ընդունել, այսինքն՝ քրեաիրավական իմաստով առնչություն չունի:

Այդ դեպքում ինչո՞ւ է դատախազությունը նման բովանդակության հաղորդագրություն տարածքում:

Իսկ ի՞նչ պետք է ասեր, որ անհի՞մն է մեղադրանք առաջադրվել:

Ոչ, հրապարակեր Բաբայանի այն ցուցմունքը, որ ըստ ձեզ՝ ինքը չի ընդունում մեղադրանքը:

-Դա փաստ է, որ չի ընդունում: Որպես մեղադրյալ հարցաքննության մեջ այդպես էլ նշված է՝ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Դատախազության այս հաղորդագրության հետ կապված Դուք որևէ քայլ ձեռնարկելո՞ւ եք:

– Ես ամեն հայտարարություն հիմք չեմ ընդունում: Ինձ համար կարևորը գործի ելքն է: Թե չէ ընթացքում ով ինչ հայտարարություն կանի…

Դատախազությունը, կարելի է ասել՝ դեռ որևէ գործով նման հայտարարություն չէր տարածել:

– Ես իմ հակադարձումն արդեն արել եմ:

Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությունը քննարկելիս, դուք գրավի միջնորդություն ներկայացրե՞լ եք;

– Ոչ, որովհետև ես գտել եմ, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է: Եթե մենք առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, կալանավորման հիմքերը իսպառ բացակայում են, ինչո՞ւ նման միջնորդություն ներկայացնենք:

Դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ եք:

– Իհարկե:

Սամվել Բաբայանը ինչպե՞ս է իրեն զգում, առողջական խնդիրներ ո՞ւնի:

– Նորմալ է, ոչինչ, այնպես չի, որ լրիվ առողջ է:

Պարոն Քալաշյան, ի վերջո Սամվել Բաբայանին ձերբակալել են ինչ-որ անձանց ցուցմունքների հիմա՞ն վրա: Նրա դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն:

 Նրա դեմ ցուցմուքներ չկան, ուղղակի որոշակի տվյալներ է ձեռք բերել նախաքննության մարմինը, հիմա էդ ամեն ինչը կպարզվի:

Ի՞նչ տվյալների մասին է խոսքը:

– Ոչ, չեմ կարող ասել:

Գործով կալանավորված մյուս երկու անձանց Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է:

– Մեկին ճանաչում է, այո, իր մարտական ընկերն է:

Իսկ ո՞վ է նրա ընկերը, անունը կնշե՞ք:

– Ոչ, չեմ կարող, եթե նախաքննության մարմինը չի հրապարակում, հետևաբար ես էլ չեմ կարող հրապարակել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում