Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևան ի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Անդրանիկ և Արտյոմ Աբրահամյանների կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործի  շրջանակներում քննիչ Դ. Շահբազյանը ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում խուզարկել է Անդրանիկ Աբրահամյանի ավտոմեքենան, որի ընթացքում հայտնաբերել է Վերտու ապրանքանիշի բջջային հեռախոս: Սակայն քննիչը, նշված հեռախոսն ավազակային հարձակման ժամանակ հափշտակված լինելու վարկածը ստուգելու և դրա հետ կապված անհրաժեշտ այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու փոխարեն,  թաքցրել է դրա հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին. ավելին, հեռախոսն ապօրինի վերցրել և 4 ամիս շահագործել է իր կարիքների համար:

Հետագայում, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Դ. Շահբազյանն ապօրինի մերժել է Ա. Աբրահամյանի` Վերտու-ն վերադարձնելու վերաբերյալ իրեն ներկայացրած միջնորդությունը` անհիմն պատճառաբանելով, թե, իբր, դեպքի վայրի զննության և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ բջջային հեռախոս չի հայտնաբերել` թաքցնելով այն իր կողմից տևական ժամանակով շահագործելու հանգամանքը:

Այսպիսով, քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` էական վնաս հասցնելով ինչպես պետության, այնպես էլ Ա. Աբրահամյանի օրինական շահերին ու իրավունքներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում