Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Սերժ Սարգսյանը սահմանել է 2018-ի նշաձողը

Արցախ աշխատանքային այց կատարած Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով զորամասերից մեկում, հայտարարել է, թե 2018 թվականից հետո անկասկած կգտնի իր անելիքը, որտեղ որ առավել պիտանի կլինի Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի պլանավորել իր վաղվա անելիքը, բայց միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ առավել պիտանի է լինելու անվտանգության ապահովման տեսանկյունից:

Փաստորեն, հերթական անգամ Սերժ Սարգսյանը չի բացառել ոչինչ, սակայն միևնույն ժաանակ նաև որոշակիացրել է, այսպես ասած, նշաձողը, որով պետք է կողմնորոշվի 2018 թվականից հետո անելիքի հարցում՝ անվտանգություն:

Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծված կերպով խաղարկելու է այդ նշաձողը, անվտանգության խնդիրը՝ իր քաղաքական ծրագրերի համատեքստում: Ինչ է նշանակելու դա իր հերթին՝ դժվար է ասել, սակայն կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը կփորձի ցանկացած մեծ կամ փոքր առիթ օգտագործել անվտանգության համատեքստը սրելու և այդպիսով հանրության մոտ իր սահմանած նոր «ծրագրային» նշաձողը առավել մեծ արդյունավետությամբ և ՕԳԳ-ով խաղարկելու համար:

Սրանով հանդերձ՝ Սարգսյանը, սահմանելով նշաձողը, գործնականում չի բացառում որևէ տեղ, որում կարող է հայտնվել ըստ դրա: Այսինքն՝ անվտանգությանը առավելագույնս «պիտանելի լինելու» հանգամանքը կարող է ենթադրել թե՛ վարչապետի պաշտոնում նրա հայտնվելը, թե՛, ասենք, Ազգային անվտանգության խորհրդի նախագահի կամ քարտուղարի, առավել ևս՝ եթե նկատի առնենք, որ այդ մարմինը նոր Սահմանադրությամբ օժտված է ոչ թե խորհրդակցական, այլ որոշում կայացնելու լիազորությամբ: Եվ եթե, օրինակ, Սերժ Սարգսյանին չհաջողվի անգամ ինչ-ինչ ներքին և արտաքին պատճառներով նախագահի պաշտոնից հետո մնալ վարչապետի պաշտոնում կամ առաջադրվել այդ պաշտոնում, ապա տեսականում նա կարող է հասնել իր համար ցանկալի կամ նպատակահարմար վարչապետի թեկնածուի, իսկ ինքն էլ զբաղեցնել ԱԽ քարտուղարի կամ խորհրդի նախագահի պաշտոնը՝ որոշում կայացնելու լիազորությամբ:

Տեսականում, իհարկե, կարող է դիտարկվել ցանկացած տարբերակ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, որը խաղաղ պայմաններում կամ, ավելի ճիշտ կլինի ասել, չհայտարարված պատերազմի պայմաններում բանակի ղեկավարն է, որովհետև պատերազմի չհայտարարվածության պայմաններում Հայաստանը նոր Սահմանադրությամբ չի ունենալու Գերագույն գլխավոր հրամանատար:

Այստեղ, իհարկե, առկա է այն «հոգեբանական» հանգամանքը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհամաձայնի նախագահի պաշտոնից հետո իշխանության մեջ մնալ որևէ այլ՝ ավելի ցածր կարգավիճակով, բացառությամբ վարչապետի, որը գործնականում նույն Առաջին դեմքն է լինելու՝ համաձայն նոր Սահմանադրության: Բայց Սարգսյանն իր կառավարման ոճով և մոտեցումներով կարծես թե ցույց է տվել, որ հակված չէ անձնական «գերհավակնությունների» և շատ պրագմատիկ ու ռացիոնալ է դատում իշխանությանն ու քաղաքականությանը առնչվող հարցերում ու հաշվարկներում, ըստ այդմ՝ նա միանգամայն կարող է զերծ մնալ «փառասիրական» հանգամանքներից, եթե խոսքը վերաբերում է պրակտիկ քաղաքականությանն ու դրանում առավելագույն հնարավոր դերակատարում ապահովելու խնդիրներին:

Ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, կորոշի հնարավորի և անհնարի սահմանը, հարաբերակցությունը: Այն, որ Սարգսյանը բաց է թողնում հարցը և գործնականում չի բացառում ոչինչ, վկայում է, որ նա առաջնորդվում է հնարավոր առավելագույնի տրամաբանությամբ՝ միաժամանակ նաև չբացառելով «քչով գոհանալը»:

Այս ամենին զուգահեռ՝ մյուս, իսկ գուցե առաջնային ինտրիգն, իհարկե, այն է, թե ինչու է Սերժ Սարգսյանը պահում անորոշությունը՝ որովհետև ի՞նքն էլ վստահ չէ որևէ սցենարի իրատեսականության վրա, թե՞ վստահ չէ, որ որևէ սցենար հրապարակելու դեպքում դա կարող է արժանանալ ներքին կամ արտաքին քիչ թե շատ հուսալի հավանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում