«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա: Ապրիլի 2-ին կարող եք օգտվել այդ հնարավորությունից: Գնացեք ընտրության, գլուներդ բարձր, դուխով քվեարկեք. «Ելք» դաշինքի օգտին»,- Արտաշատում «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ անենք, որ էս սրիկաները ընտրակաշառք չբաժանեն, որ ժողովրդին չշեղեն, չնվաստացնեն, ձայները չփոշիացնեն: Հենց ընտրակաշառքի դեմն առնենք, ՀՀԿ-ն կսկի, մնացածը կբարձրանան»,- «Ելք»-ի անդամներին դիմելով՝ ասաց արտաշատցին:
Մանրամասները՝ տեսանյութում: