Ռուսական «Փառքի րոպե» հեռուստահաղորդման շրջանակներում աճպարար Ռոման Խալաֆյանի երլույթի ժամանակ ժյուրիի անդամներից մեկը՝ հաղորդավար և գրող Վլադիմիր Պոզները, խոստովանել է, որ «Հայաստանի մեծ սիրահար է»:
Մեկնաբանելով Խալաֆյանի ելույթը՝ Պոզներն ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ հայ մասնակիցն անցել է, ես ուղղակի Հայաստանի մեծ սիրահար եմ: Ուզում եմ ասել, որ ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որը ընտրել է քրիստոնեությունը: Դա եղել է 301 թվականին: Երկրորդ տեղում, իհարկե, Վրաստանն է. դուք առաջ անցաք նրանից, երրորդ տեղում Հունաստանն է, իսկ Ռուսաստանը միայն 988թ. է ընդունել: Այնպես որ, կեցցե՛ք: Եվս մեկ ամգամ շնորհավորում եմ»,-ասել է Պոզները:
Ժյուրի մեկ այլ անդամ՝ Ռենատա Լիտվինովան նշել է, որ Խալաֆյանը «առավելագույնին է հասել», քանի որ Պոզները, «լինելով աթեիստ, հիշել է քրիստոնեության մասին՝ ի դեմս աճպարարի»: