Մոսկվայի Տվերի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տուգանել է 20 հազար ռուբլիով՝ Մոսկվայի կենտրոնում չարտոնված ցույց կազմակերպելու համար, որը տեղի է ունեցել նախօրեին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նավալնին դատական նիստին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ընդդիմադիրի խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է համաձայնեցնել միջոցառումը քաղաքի կենտրոնում, իսկ այլընտրանք առաջարկել է միայն ցույցի նախօրեին: Նավալնին հավելել է, որ այս դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս անցկացնել ի սկզբանե հայտարարված միջոցառումը: