«Եթե այն մարդկանց կեսը, որոնք մեզ առերես ասում են, որ մեր օգտին են քվեարկելու, իսկապես քվեարկեն մեր օգտին, մենք այս ընտրություններում հաղթող կլինենք»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև պատմեց քարոզարշավի կուրյոզային դեպքերից. «Կենտրոն համայնքում ավտոտնակներից մեկի տանիքին կանգնած խոսում էի, մի կին ուշադրությամբ հետևում էր, ուշադիր լսում էր, խոսելու ընթացքում անընդհատ ինչ-որ բան էր հարցնում: Եվ երբ որ ավարտեցի խոսքս, հարցրի՝ մայրիկ ջան, ինչ-որ բան էիք հարցնում, խնդրեմ, հիմա ասեք, նա ասաց. «Բա Նիլո՞լն ուր ա»:
Մանրամասները՝ տեսանյութում: