«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները այսօր կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել են ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների բողոքարկման համակարգի գործիքը: Խոսքը «Վերահսկի՛ր ընտրությունը» գործիքի մասին է, որը տեղադրված է «Քաղաքացի-դիտորդի» կայքում:
«Մենք կոչ ենք անում արտերկում և Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիները, ովքեր չեն մասնակցելու ընտրությանը, նախագրանցվել:
Դրա միջոցով մենք կարողանում ենք ձեռք բերել քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ: Քվեարկությունից հետո հրապարակվելու են ստորագրված ցուցակները և համադրելով, մենք կարողանալու ենք պարզել՝ այդ անձանց փոխարեն այլ անձիք քվեարկե՞լ են, թե՞ ոչ: Սա մեզ հնարավորություն կտա հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին»,- նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: