Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական ուղղաթիռ է խոցվել Ահրար Ալ-Շամ խմբավորման անդամների կողմից: Այս մասին հաղորդում է Al Masdar պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանից: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ռուս զինվորակնները որոնում են խոցված ուղղաթիռը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ուղղաթիռի խոցվելու լուրը: