Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը

Մարտի 25-ին հայտարարվեց Հայաստանում ներդրումային ակումբի ստեղծման մասին, որն ըստ էության վարչապետ Կարեն Կարապետյանի թիկունքային աջակցություն է ռուսաստանահայ կապիտալի տեսքով, որը գլխավորում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր խաղացող չէ, նախկինում էլ ունեցել է իր թե՛ բիզնեսը և թե՛ քաղաքական շահերը, որոնք իրացվել են ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի միջոցով՝ Սամվել Կարապետյանի եղբոր, սակայն ներկայիս փուլում Սամվել Կարապետյանն ըստ էության դառնում է փաստորեն իշխանության համար պայքարի մասնակից, այդ պայքարի բևեռներից մեկի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկ թիմով:

Ըստ էության, այս պայքարը ծավալվում է կապիտալի տեսքով, որի մյուս կողմում հայաստանյան խոշոր կապիտալն է՝ թերևս Գագիկ Ծառուկյանի ընդհանուր գլխավորությամբ: Այստեղ իրավիճակը, իհարկե, որոշակիորեն հարաբերական է, այն իմաստով, որ հայաստանյան կապիտալի ներկայացվածություն առկա է նաև ՀՀԿ-ում, իսկ Ծառուկյանը ՀՀԿ-ի մրցակիցն է, համենայնդեպս՝ ընտրարշավային դասավորության մեջ, սակայն ակնհայտ է նաև, որ Կարեն Կարապետյանն ըստ էության հենց ՀՀԿ-ում ստատուս քվո փոխող բևեռն է կամ նման հավակնություն ունեցող, իսկ այստեղ փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ի հայաստանյան կապիտալ կրող թևը չի կարող դիմակայել Կարեն Կարապետյանի՝ նման աջակցությամբ բևեռին, եթե չունենա Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Այս պարագայում կուսակցական կամ դաշինքային ֆորմատները անվանական իմաստով դառնում են հարաբերական: Հայաստանում իշխող համակարգի երկփեղկվածությունն ու, այսպես ասած, շահերի բախումը հենց կապիտալի երկփեղկում են և կապիտալի շահերի բախում, քանի որ համակարգը հենց կապիտալի վրա հիմնված համակարգ է: Ճգնաժամը՝ պայմանավորված ներքին ու արտաքին հանգամանքներով, անխուսափելիորեն հանգեցնելու էր մինչ այդ բավական հաշտ և պայմանավորված գործող կապիտալի այս երկփեղկմանը՝ նաև, իհարկե, աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությամբ:

Ներկայումս այս պայքարը ավելի որոշակիանում է, առավել պարզ են դառնում բաժանարար գծերը: Այս ամենում շարունակում է մշուշոտ մնալ հանրային շահը, որի անունից գործնականում հանդես են գալիս երկու կողմերն էլ, սակայն հստակ է նաև, որ երկու կողմերն էլ ըստ էության տարիներ շարունակ կազմել են հանրային շահի ոտնահարման վրա հիմնված և հանրային ռեսուրսների մսխման վրա հարստացած համակարգի մեկ ամբողջություն:

Անկասկած, ամեն սուբյեկտ այստեղ ունի պատասխանատվության իր կոնկրետ շրջանակն ու աստիճանը, այնուհանդերձ՝ այստեղ առանցքային խնդիրը դառնում է, իհարկե, իրավիճակի քաղաքական գնահատականը: Քաղաքական գնահատականի բացակայությունն առավել մշուշոտ է դարձնում հասարակական և պետական շահը:

Մյուս կողմից, սակայն, այստեղ խնդիրը, իհարկե, նաև այլ դաշտում է՝ թե հանրությունն ինչքանով կարող է և ունակ է ձևակերպել իր շահը պրագմատիկ հարթության վրա և կամ պարտադրել այն շահերի բախման մեջ գտնվող երկու կողմերից որևէ մեկին՝ ստիպելով այդպիսով սպասարկել նաև հանրային շահը, ոչ միայն շահագործել այն հռետորաբանության համատեքստում, կամ դառնալ առկա պայքարի երրորդ սուբյեկտը՝ կարողունակ, մրցունակ սուբյեկտ, որն ունակ է արդեն թելադրել խաղի իր կանոնները և որևէ պայքար կամ շահերի բախում բերել հենց այդ կանոնների դաշտ:

Այս խնդիրները, սակայն, հանրային հարթության մեջ չունեն խորքային ձևակերպում, անգամ ախտորոշում, և ըստ էության հեռու են լուծման տարբերակներից: Հանրային հարթության մեջ վերաբերմունքն առավելապես էմոցիոնալ է, բնութագրական, ինչն իբրև ազդեցության գործիք հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում վաղուց սպառված է և ապառացիոնալացված: Այդ իրավիճակում հանրությունը, իհարկե, կարող է ակնկալել որոշակի փոփոխություններ կապիտալի երկու թևերի միջև պայքարի արդյունքում, սակայն այդ փոփոխությունները կլինեն այնքանով, որքանով այդ թևրի շահերը կհատվեն հանրային շահի հետ: Դա էլ, իհարկե, փոփոխության տարբերակ և մեխանիզմ է, դժբախտաբար՝ պրակտիկ իմաստով Հայաստանում առկա առայժմ միակ մեխանիզմը, երբ ինչ-որ բան կարող է փոխվել միևնույն համակարգի տարբեր թևերի պայքարից:

Բայց ակնհայտ է, որ դա բոլորովին այն փոփոխությունը չէ՝ բովանդակային ծավալի և դինամիկայի տեսանկյունից, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական մարտահրավերների իմաստով: Համենայնդեպս՝ այն բովանդակությամբ և դինամիկայով, որ կա մինչ այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում