Sony World Photography Awards միջազգային ֆոտոմրցույթի շրջանակներում ընտրվել են ճարտարապետության ոլորտի ամենատպավորիչ լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են World Photography Organisation-ի կայքում:
Հաղթանակի են հավակնում այն լուսանկարները, որոնցում պատկերված են Դուբայի Քայան աշտարակը, Աբու Դաբիի շեյխ Զայիդի մզկիթը, ինչպես նաև տարբեր երկրների տեսարժան վայրեր և ճարտարապետական կոթողներ:
Հայտնի է, որ նախագծի հաղթողների անունները հայտնի կդառնան ապրիլի 20-ին: Գլխավոր հաղթողը կստանա 30 հազար դոլար պարգևատրում: