Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժումը յուրատեսակ ակցիա իրականացրեց:
Մասնավորապես, Հյուսիսային տրիբունայում բարձրացվեց ցուցապաստառ ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: «Ապրիլյան պատերազմից անցել է մեկ տարի: Ուժեղ ենք միասին», -ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: