Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր իշխանությունների օրոք ունեցել է քաղբանտարկյալներ, ունեցել է կեղծված ընտրություններ: Եվ այս կուսակցապետության ներքո այդ կեղծիքները, կոռուպցիան և քաղբանտարկյալների թիվն ավելացել է և դարձել է համակարգային: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցւթյան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասուլիսի թեման է՝ ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի կալանավորումն է, ընտրական գործընթացները:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Սամվել Բաբայանի կալանավորումը հարված էր մեր ազգային անվտանգությանը և այն ունի քաղաքական ենթատեքստ:
Ր. Հովհաննիսյանը, անդրադառնալով մանկապարտեզների և դպրոցների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակակգրելով վարչական ռեսուրսի չարաշահման փաստին, նշեց, որ դա եղել է համակարգված և սաստիկ գործընթաց: «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ՝ դաշինքի հանձնաժողովների, թեկնածուների անդամների վրա մեծ ճնշումներ են իրականացվում Հանրապետականի շտաբների կողմից, Ազգային անվտանգության ծառայության կողմից, որը, նրա խոսքով՝ փոխանակ պաշտպանի դաշինքի թեկնածուների իրավունքները, կուսակցական գործիք է դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում: