Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ասաց դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը: նա նշել է, որ և Սամվել Բաբայանը, և Ժիրայար Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ է: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է նրա և իրենց դաշինքի նկատմամաբ:
«Սամվել Բաբայանը քաղաքական դատապարտյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: «Սասնա ծռերի» հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահի խնդիրը կա, պետք է արդար դատավարություն լինի, որն ընդունելի է: Մնացածները քաղբանտարկյալներ են և երբ իշխանափոխություն լինի, ցանկացած այլ քաղաքական ուժ այդ տղաներին բանտի խցերից ազատ կարձակի»,- ասաց Վ. Օսկանյանը: