ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժևորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում և թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ: