Կանադայում մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը կներկայացվի երկու շաբաթից, իշխանությունները մտադիր են թույլ տալ դրա օգտագործումը մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ նահանգները կստանան մարիխուանայի գինը որոշելու իրավունք, ինչպես նաև կսահմանեն դրա տարածման և վաճառքի կարգը: Կանադացիները, որոնք կցանկանան մարիխուանա աճեցնել իրենց հողատարածքներում, կարող են ունենալ 4-ից ոչ ավելի բույս:
Երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր օրինականացնել մարիխուանայի կիրառումը: 2001 թվականից Կանադայում գործում է մարիխուանան բժշկական նպատակներով ծխել թույլտվություն: