Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԱՄՆ մուտք գործել փորձող ներգաղթյալների թիվը նվազել է:
«Գեներալ Ջոն Քելին հրաշալի աշխատանք է տանում սահմանին: Թվերն էականորեն նվազել են: Շատերը նույնիսկ այլևս չեն էլ փորձում հասնել ԱՄՆ»,-սոցկայքում գրել է 70-ամյա ղեկավարը:
Նշենք, որ Ջոն Քելին Ազգային անվտանգության հարցերով նախարարն է: