Ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականի օդանավին չի հաջողվել վերադառնալ հայրենիք:
Ինչպես թվիթերյան իր էջում գրել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Էրբոլ Կաիրովը, ազգային թիմը տեղափոխող օդանավը օդ բարձրանալուց հետո վթարային վայրէջք է կատարել Երեւանում: Ըստ նախնական տեղեկությունները օդանավը Երևանում արտակարգ վայրէջք է կատրել շասիների անսարքության պատճառով: