Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները, Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը: Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»: