Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Չենք ասում՝ Կարեն, արի միացիր դու այսքան կստանաս. ԵՀՄՖ նախագահը գիտի՝ ինչու չի վերաթողարկվում «Նաիրիտը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖնախագահ Աշոտ Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է «Նաիրիտի» վերագործարկման հարցին: «Պետությունը չի կարողանա վերականգնել «Նաիրիտ» գործարանը, բայց խելամիտ ներդրողին կաջակցի հնարավորությունների չափով։ Վերջին ներդրողներն այնպիսի տպավորություն չեն թողել, որոնց հետ կարելի է մի քանի տարի հետոյի հաշվարկներով պայմանավորվել։ Հնարավոր ներդրումներից ոչ մեկը նույնիսկ էներգակիրների գների 5 կանխատեսման հարցում չի արել։ Իսկ նման ձեռնարկությունում և՛ շահույթը, և՛ ներդրումները վերադարձնելը կախված է դրանից։ Ուրեմն ինչպե՞ս են նրանք պատրաստվում մտնել այնտեղ՝ այդ ամենը չիմանալով: Որ գլուխդ կոխում ես դրա տակ, չե՞ս հասկանում, որ դրա տակից դուրս չես գալու»,- նշել է Կարապետյանը։

Գրեթե մեկ տարի է՝ վերագործարկման համար ներդրումային ծրագիր եք առաջարկում: Փաստորեն Ձեր առաջարկը համոզիչ չի՞ եղել վարչապետի համար:

– Հերթական անգամ սա վարչապետի մտքի կրկնությունն է: Հիմա այլևս հիասթափություն չենք ապրում, քանի որ հիասթափություն ապրեցինք հոկտեմբեր ամսին մեր այցից մոտ մեկ ամիս անց, երբ առաջին անգամ այս նույն միտքը լսեցինք: Դրան բազմիցս արձագանքել ենք, և մեր պատասխանն այսքան կրկնելուց հետո վարչապետը նորից նույն անիմաստ նախադասությունն է ասում. սա արդեն խոսում է այն մասին, որ ինքը ոչ թե չի հասկանում մեր բացատրությունները, այլ նույնիսկ ժամանակ չունի այդ հարցով զբաղվելու և մի փոքր խորանալու: Մյուս կողմից՝ քանի որ վարչապետը ստացել է հանձնարարություն որևէ դեպքում «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ դրական քայլ չանելու, իսկ այդ հանձնարարությունը նա, անկասկած, ստացել է նախագահից, քանի որ մենք տեսնում ենք, թե նա ինչպես է ենթարկվում նախագահին, և թե ինչպես է դարձել նախագահի կամակատարը, մեր մեջ սկսում է հուսահատություն առաջանալ: Մեր կարծիքով՝ գազի ոլորտում աշխատած անձը չի կարող տարրական բան չհասկանալ, որ երկու-երեք տարվա կտրվածքով գազի գնի կանխագուշակում անհնար է՝ այնպես, ինչպես կլիմայի գուշակություն անես երկու-երեք տարի հետոյի համար. ոչ ոք չի կարող ասել՝ երկու-երեք տարի հետո տվյալ օրը ինչ ջերմաստիճան կարող է լինել: Վարչապետի ասածը նման անհեթեթություն է: Բացի այդ, ինչպե՞ս հասկանանք՝ վարչապետն ավելի է մտածում ներդրողի մասին, քան ներդրո՞ղը, ինչո՞ւ է այդքան բարիացել ներդրողի նկատմամբ, մանավանդ որ ներդրողն ասում է՝ պրոֆեսիոնալ ընկերություններ են մեր հոլդինգի կազմի մեջ և ձեզ կարող են դասեր տալ: Այսինքն՝ հարց է ծագում. ինչո՞ւ մինչև այսօր չեք կանչել և մեր մասնագետներին, ընկերությունների նախագահներին ձեր հարցադրումները տվել, ինչո՞ւ եք տարբեր, ոչ մասնագիտացված ամբիոններից անընդհատ այդ անհեթեթությունը կրկնում: Բնական է, որ սրա արդյունքում գալիս ենք վաղուց գլխի ընկած պատասխանին՝ ձեզ կարգադրված է հանկարծ կանաչ լույս չվառել «Նաիրիտը» վերաթողարկողների առաջ, որովհետև դրա հետևանքները ձեր ղեկավար նախագահի համար լինելու են անկանխատեսելի, քանի որ Տիգրան Սարգսյանի օրոք «Նաիրիտի» կազմակերպված սարսափելի թալանն է տեղի ունեցել: Այսքան ժամանակ ինչո՞ւ մեկ անգամ նախագահը կամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չեն անդրադարձել մեր այն հայտարարություններին, որ դուք՝ Տիգրան Սարգսյան, գող եք: Ավելի անպատվաբեր էլ ի՞նչ կարելի է ասել և՛ նախկին վարչապետ, և՛ այսօր ԵԱՏՄ-ի նախագահ կոչվող անձի հասցեին, որ այդ պարոնը իրեն հաշիվ տա և փորձի իրեն ներկայացված մեղադրանքների տակից դուրս գալ: Ընդ որում՝ այդ մեղադրանքները ներկայացվում են հետաքննող լրատվամիջոցների կողմից՝ պրոֆեսիոնալ մակարդակի կազմված հետաքննությունների արդյունքում: Այդ հետաքննություններից պարզ է դառնում, որ վարչապետն իր եղբորը նշանակում է «Նաիրիտի» տնօրեն, օֆշորային գոտում բացված գումարը գալիս է Հայաստան, և այդ օֆշորի հետ սկսում են աշխատել, վերցնում են վարկեր, այդ վարկերի մի մասը անհետանում են: Նորից եմ հարցնում՝ գանձագող Տիգրան Սարգսյան, ո՞ւր են այդ միլիոնները, որոնց 20-30 տոկոսը բավարար է, որ գործարանը հիանալի աշխատի: Ի՞նչ իրավունքով եք դուք Վահան Մելքոնյան կոչված հանցագործ տարրի հետ կազմակերպում գործարանի թալանը: Եվ այս ամենի արդյունքում ՀՀ նախագահը, իհարկե, թույլ չի տա, որ որևէ վարչապետ այս գործարանը վերաթողարկի: Դրա համար եմ ասում՝ այս ամենի հետևում ՀՀ նախագահն է, այլապես վաղուց էր գործարանը վերաթողարկված: Այլ բացատրություն այստեղ չկա, որ վարչապետը, երկրի շահերը թողած, ներդրողի շահերի մասին է մտածում: Վարչապետն ասում է՝ ներդրողները եկել են աշխատեցրել գործարանը, հետո ամբողջ բեռը մեզ վրա թողել՝ գնացել: Սուտ է ասում: Չեն եկել, չեն աշխատեցրել, այսպես կոչված՝ «ներդրողները» եկել են և նվեր ստացել երկրից գործարան, որը իրենք թալանել են և անհետացել: Պարոն վարչապետ, դրանք ներդրումներ չեն եղել, դրանք եղել են ձեր նախորդի հետ շահերով կապված գողեր: Պարոն վարչապետ, մենք ձեզ գործարք չենք առաջարկում, մենք չենք ասում՝ Կարեն, արի միացիր, այս–այն անենք, դու այսքան կստանաս, մենք՝ այսքան, հետո բյուջեի բացերը կփակենք ու կգողանանք: Մենք ոչինչ չենք ուզում ՀՀ կառավարությունից: Սլովակիայի կառավարությունն ավտոարդյունաբերությունը զարգացնելու համար հսկայական գումարներ տվեց այն գործարարներին, որոնք Սլովակիայում ավտոմոբիլաշինություն զարգացրին. Ֆոլկսվագենին, Պեժո-Սիտրոենին, Կիա Մոտորսին, և վերջինը անցյալ տարի 800 միլիոն եվրո կառավարությունը տարբեր ձևերով նվիրեց Յագուար-Լենդ Ռովերին: Մենք ոչ մի այդպիսի բան չենք ուզում (չնայած ճիշտը դա է): Երկիրը պետք է սատարի ներդրողին նաև ֆինանսավորման իր բաժնով: Բայց մենք ասում ենք՝ պետք չէ, գումար մենք ունենք, և մենք կներդնենք:

– Կարծում եք՝ «Նաիրիտի» վերագործարկման ցանկացած ծրագիր մերժվելո՞ւ է կառավարության կողմից, քանի որ, ինչպես Դուք եք ասում, կա Սերժ Սարգսյանի հրահանգը:

– Համամիտ չեմ, որ ցանկացած ծրագիր և առաջարկ մերժվելու է: Ինչո՞ւ՝ ցանկացած. հենց որ ՀՀԿ-ական որևէ մեկը մտնի այդ գործի մեջ, մեծ հաճույքով իրենք կշարունակեն, քանի որ այստեղ երկու խնդիր կա: Առաջին՝ իրենք մտածում են՝ ինչո՞ւ այդ փողերն իրենք չուտեն, չէ՞ որ հասկանում են, որ «Նաիրիտի» աշխատելու դեպքում շատ մեծ շահ է առաջանալու, և երկրորդ՝ չեն բարձրացվի հարցեր, որոնք կարող են վնասաբեր լինել նախագահի և Տիգրան Սարգսյանի համար: Կարծում եմ՝ մեզ մերժում են այն պատճառով, որ մենք իրենց հետ այդ հարցերում համագործակցողը չենք: Մենք թույլ չենք տա որևէ գումար կողոպտել, և նրանց հետ ես բացառում եմ նման հարաբերություններ: Բացի այդ, եթե «Նաիրիտի» աշխատակիցները բարձրացրել են այն կարևոր հարցը, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն «Նաիրիտի» թալանչիները, ապա այս խնդիրը պիտի լուծում ստանա: Բնական է, որ այս իրավիճակում նրանք մերժելու են մեր առաջարկը կամ, ավելի վատ բան ասեմ՝ դեմագոգիկ վերաբերմունք են ցույց տալու. չի բացառվում, որ կանչեն, նստեն հետներս խոսեն, քննարկեն, հետո «էֆեկտիվորեն» գտնեն, որ մեզ չի կարելի գործարանը տալ՝ անհեթեթ պատճառաբանություններ բերելով: Իր հարցապնդմանը մի պատասխան էլ տամ, որ ընդհանրապես լռի վարչապետ Կարեն Կարապետյանը և լավ լսի՝ ինչ ենք ասում. մենք գազը բերելու ենք Թուրքմենստանից, և այն շատ ցածր գին է ունենալու: Մենք Սլովակիայի փոխվարչապետի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հետ երկու շաբաթ առաջ կառավարական ինքնաթիռով գնացինք Թեհրան և բանակցություններ վարեցինք գազի խնդրի շուրջ: Ապա վերադարձից հետո Սլովակիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալի և ֆինանսների նախարարի առաջին տեղակալի հետ մեկնեցի Մոսկվա և բանակցություններ վարեցի թուրքմենական գազը Իրանի հետ Հայաստան բերելու և սվոփ Եվրոպա վաճառելու: Այսինքն՝ մենք գազի գինը որոշելու ենք գործարքներից ելնելով, որը շատ ավելի էժան կլինի, քանի «Գազպրոմի» գինն է:

–  Հետևո՞ւմ եք նախընտրական այս փուլին, իշխանափոխության հնարավորություն այս փուլում տեսնո՞ւմ եք: Որևէ քաղաքական ուժ կա՞, որ կարծում եք՝ իշխանության գալու դեպքում շատ արագ կյանքի կկոչեք ձեր ծրագրերը:

– Ավելի քան հավատացած եմ՝ ցանկացած ուժ, որ գա իշխանության, այս ծրագրերը կյանքի կկոչի, քանի որ սրանք Հայաստանի տնտեսության փրկության փայլուն ծրագրեր են: Իսկ փոփոխություն կլինի, թե ոչ՝ կախված է մեր ժողովրդի կամքից: Դաշտում կան լուրջ ուժեր, որ կարող են իշխանափոխություն անել: Կգնա՞ն դրանք քաղաքակիրթ ճանապարհով՝ ՀՀԿ-ին հասկացնելով, որ իր դարն ապրել է և պետք է այլևս խարդախությունները չկրկնել, և վերահսկողություն տակ կվերցնի ընտրություններն այնպես, որ ՀՀԿ-ն ինքը հասկանա, որ վտանգավոր է ընտրակեղծիք անելը, և հետ կանգնի: Եվրոպական երկրներում այդպիսի իշխանափոխության ականատես ենք եղել: Իսկ մյուսը, որ անցանկալի է, ուժով իշխանափոխություն իրականացնելն է: Բոլորս էլ տեսնում ենք, թե երկրում լարվածությունը ուր է հասել. լարվածության այսպիսի աստիճան երբեք չի եղել, սարսափելի պայթյունավտանգ իրավիճակ է, ինչպես ասում են՝ անդորր փոթորկից առաջ: Մինչև ապրիլի երկուսը այդ անդորրն է, որից հետո կարող է պայթյուն լինել, որը ոչ ոքի ձեռք չի տալիս: Դրանից բոլորից շատ պետք է վախենա Սերժ Սարգսյանը: Նա ոչ թե վախից պիտի սկսի զենքեր կուտակել ժողովրդի վրա կիրառելու համար, այլ հասկանա, որ իրենց խարդախությունները շարունակելու այլևս որևէ հնարավորություն չկա: Կներվի՞ հերթական խարդախությունը, կկեղծվեն ընտրությունները նաև այս անգամ ու կմնա՞ն անպատասխան, կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ իշխանությունները պետք է շատ-շատ զգույշ լինեն: Իմ կարծիքով՝ այս անգամ կեղծարարությունները չեն ներվելու, և մենք կանենք ամեն ինչ, որ արդարությունը, գոնե այս անգամ, հաղթանակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում