ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կդառնա Սպիտակ տան նոր ստորաբաժանման ղեկավար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հատուկ ստոաբաժանումը կանվանվի «Ամերիկյան ինովացիաների Սպիտակ տան վարչություն» և կստանա լայն լիազորություններ, այն հաշվետու կլինի անմիջապես նախագահին։ Վարչության հանձնարարություններից մեկը կլինի պետության ղեկավարի վարչակազմին թարմ տեսք հաղորդելը։
Ինովացիոն վարչությունը կգրավի նախկին և գործող գործարարների, պաշտոնյաների և նրանց, ովքեր ներգրավված չեն պետության աշխատանքում։
«Պետությունը պետք է ղեկավարվի ինչպես մեծ ամերիկյան ընկերություն։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաջողության և արդյունավետության հասնել մեր հաճախորդների՝ մեր քաղաքացիների համար»,-հայտարարել է Քուշները։
Թրամփի փեսան իր թիմի հետ կկենտրոնանա տեխնոլոգիաների զարգացման և տարածման, ինչպես նաև «փոխակերպումների նախագծերի» ստեղծման վրա՝ նախագահի 1 տրիլիոն դոլարի չափով ենթակառուցվածքային պլանի շրջանակում։